Ախալքալաքի շրջանի շատ գյուղերի ճանապարհներ փակ են: Քաղաքում ձյան տակի մերկասառույցը նպաստում է մեքենաների միմյանց հետ բախմանը:

sneg_gololyod

Առավոտյան Ախալքալաքի Աղմաշենեբելի փողոցում մեքենաները բախվեցին միմյանց: Ճիշտ է, ոչ մեքենաները, ոչ էլ առավել ևս մարդիկ չեն տուժվել, բայց ամեն րոպե Ախալքալաքում նման փաստեր հնարավոր է և հետևանքներն անկանխատեսելի: Ձյունը մերկասառույցի վրա մեքենաների արգելակների հիմնական հակառակորդն է ու ընդհանրապես վտանգ է երթևեկության համար:

ՍՊԸ «Սանմաքրումի» ղեկավարի խոսքերով, առավոտից տեխնիկան աշխատել և մաքրել է փողոցները ձյունից (10-12 կենտրոնական և կենտրոնին հարակից փողոցներ): Սակայն հիմա այն պատճառով, որ փողոցներում մեքենաները շատ են, տեխնիկան չի կարող աշխատել: Փողոցների մաքրման աշխատանքները կսկսվի երեկոյան՝ ժամը 17: 00-ից հետո: Ձյունը մաքրելուց հետո տեխնիկան մերկասառույցից պաշտպանվելու համար փողոցներում աղ կլցնի:

Ախալքալաքի Շրջանային վարչության տեղեկատվության համաձայն, ներկա պահին, շրջանի բոլոր գյուղական ճանապարհներում կատարվում են մաքրման աշխատանքներ: ՍՊԸ «Վեմ» ընկերությունը, որը պատասխանատու է շրջանում ձյան մաքրման համար, աշխատում է բոլոր ուղղություններով:

Ըստ Ախալքալաքի Շրջանային վարչության ենթակառուցվածքների, տարածքային կառավարման, ճարտարապետության և շինարարության բաժնի ղեկավար Ալբերտ Նահատակյանի, նա շրջանի գրեթե բոլոր գյուղերից ստացել է բազմաթիվ զանգեր ձյան պատճառով ճանապարհների անանցանելիության մասին:

Ըստ ՍՊԸ «Վեմ» կազմակերպության տնօրեն Երանուհի Ալեքսանյանի, ճանապարհների վրա աշխատում են 8 միավոր ձնեմաքրիչ տեխնիկա` Չամդուրա, Պտենա, Դադեշ, Բուռնաշեթ, Մերենիա, Էխտիլա, Սամսար և այլ ուղղություններով: Սակայն, հնարավոր է աշխատանքները դադարեցվեն մինչ քամու դադարելը: Որոշ տեղերում տեխնիկայի մաքրումից հետո միանգամից ճանապարհը նորից ձյունով է լցվում:

«Քանի որ քամի է, հավանաբար կդադարեցնեք ձյան մաքրումը վերին գյուղերի ուղղությամբ (Սամսար, Էխտիլա, Մերենիա և այլն), քանի որ մաքրելուց հետո նորից փակվում է, իսկ քաղաքին մոտիկ գյուղերը կմաքրենք», – ասաց Երանուհի Ալեքսանյանը:

Շուշան Շիրինյան