Լուսանկարը` անցյալ տարվա Ախալքալաքի տոնածառը

Ախալքալաքի Ամանորյա զարդարման տենդեր-մրցույթը հայտարարվել է 27288 լարի գումարով: Մշակույթի, սպորտի, կրթության և երիտասարդության հարցերով բաժնին ենթարկվող կազմակերպությունները քննարկում են նախատեսվող տոնական միջոցառումները:

Այս տարի տեղի ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների նախաձեռնությամբ «Բաց սահմաններ» ոչ պետական կազմակերպությունը ներկայացրեց Ախալքալաքում ամանորյա տոների կազմակերպման գաղափարը:

Համաձայն ներկայացված ծրագրի` և զարդարանքը, և ամանորյա ծրագիրը պետք է լինի «Սառցե թագավորություն» թեմայով, քաղաքի ամբողջ զարդարանքները պետք է լինեն նույն ոճով` սպիտակ կամ երկնագույն գույներով:

«Քաղաքային զբոսայգին` թագավորության գլխավոր տեղն է: Այն զարդարված է և հնարավորինս լուսավորված: Ծառերի մեծ մասը փաթաթված լույսե ցանցով: Զբոսայգու տարածքում լույսերով կառուցված արձանիկներ են (եղնիկ, ձիով կառք, զանգեր, մեծ խաղալիքներ, դեկորատիվ նվերների տուփեր), ոչ պակաս, քան 4 ամրոց-տնակներ, ինչպես նաեւ լամպերից պատրաստված տոնածառ (կամ նվերների տուփերից): Նստարանները և շատրվանը նույնպես լուսավորված են և զարդարված են լույսերով կամ լուսային վարագույրով», – ասվում է կազմակերպության կողմից ներկայացված ծրագրում:

Ծրագրում ներկայացված է նաև եղևնու ձևավորումը, որը պետք է լինի բարձր, փարթամ ու զարդարված մեծ սպիտակ (փայլուն) խաղալիքներով և լուսավորված ցանցով՝ հորիզոնական ալիքների տեսքով: Ինչպես նաև «Բաց սահմանները» առաջարկում է լուսավորել հրապարակի երկինքը լուսային վարագույրով:

Ըստ հայտարարված տենդեր-մրցույթի, Ամանորյա տոնածառը կլինի 10 մետր բարձրությամբ` 18 000 լարի, որի տեղադրումը և զարդարումը կկազմի 200 լարի: Տոնածառի դեկորացիան` լուսային ցանցով 1100 լարի, իսկ տարբեր խաղալիքների համար 1851 լարի: Բացի այդ, ձեռք կբերվեն փողոցների զարդարանքներ և քաղաքային զբոսայգու համար, որտեղ տեղադրվելու են լուսային պատկերները` 350 լարի: Բացի այդ, նախատեսվում է «Ծիածան» լուսային ցանցը «վառվող կրակ» սպիտակ և կապույտ էֆեկտով: Էլեկտրական զարդաշղթաները լուսարձակիչ LED լամպերով 10մ երկարությամբ, 30 հատ: LED լամպերը սիլիկոնային թելի վրա (14 մ 15 հատ): Եղևնին ձյունածածկ, օպտիկամանրաթելային, LED լուսավորությամբ (210m, 3 հատը) 600 լարի: LED լուսավորությամբ Ձմեռ պապիկը` 675 լարի, LED լուսավորությամբ թզուկը` 450 լարի և LED լուսավորությամբ եղնիկը` 720 լարի: Բացի այդ, կտեղադրվի 4 փրփրապլաստե LED լուսավորությամբ տնակներ: Ներկայացնում ենք ձեր ուշադրությանն այն լուսանկարները, որոնք կցված են տենդերային փաստաթղթերին:

Novi god

novii god

novii god1

novii god2

novii god4

novii god4

novii god5

novii god6

novii god7

novii god8

Հաշվի է առնվում նաև այն գումարը, որը բյուջեով հաստատված է եղել ի սկզբանե նոր տարվա անցկացման համար, գումարը կազմում է մոտ 7000 լարի: Ըստ Շրջանային վարչության տեղեկությունների` 4000 լարիի արդեն գնվել է զարդաշղթաներ զարդարելու համար փողոցները, մնացած գումարով պետք է գնեն հրավառությունը:

Ինչ վերաբերում է տոնակատարությունների ծրագրին, ապա ներկայացված գաղափարը նախատեսնում է` կառք սպիտակ ձիով, որի վրա լինելու են Ձյունանուշը, այլ մուլտիպլիկացիոն հերոսների հետ միասին և բաժանելու են բնակիչներին տոնական բացիկներ, պատրաստված մանկապարտեզների կամ տարրական դասարանների երեխաների ձեռքով:

Մշակույթի, սպորտի, կրթության և երիտասարդության հարցերով բաժինը հանդիպել է այս ծառայության ենթակայության տակ գտնվող կազմակերպությունների աշխատակիցների հետ, ովքեր պլանավորելու են տոնակատարությունը: Արդյունքում նախատեսվում է անցկացնել համերգ Խաս Բախչա զբոսայգում դեկտեմբերի 25-ին, որին մասնակցելու են մանկապարտեզների, ապագայի տան ու երաժշտական դպրոցի սաները:

Դեկտեմբերի 26-ին տեղի կունենա համերգ երիտասարդների մասնակցությամբ: Դեկտեմբերի 31-ին երեկոյան լինելու է համերգ, որին մասնակցելու են Ախալքալաքի համույթները: Տոնական միջոցառումներն ավարտվելու են հրավառությամբ:

Ինչ վերաբերում է ձիով կառքին (Ձյունանուշ-սառցե թագուհիով), ովքեր բաժանելու են բացիկներ ախալքալաքցիներին, դեռ մնում է հարցականի տակ:

Քրիստինե Մարաբյան