Մկրտիչ Սարգսյան փողոցում շինարարական աշխատանքների պատճառով երեկ տեղի ունեցել ջրամատակարարման գծի վթար: Վթարի հետևանքները խոստանում են վերացնել այսօր, մինչ օրվա վերջ:

«Մենք փորձում ենք, որքան հնարավոր է արագ վերացնել վթարը, քանի որ մեզ սպասում են Գոնդուրա գյուղում, այնտեղ նույնպես տեղի է ունեցել վթար: Սարգսյան փողոցում վթարը տեղի է ունեցել երեկ: Մենք չհասցրեցինք վերացնել այն երեկ, ստիպված էինք ջրամատակարարումը այսօր նույնպես կասեցնել», – ասում է Վրաստանի միացյալ ջրամատակարարման Ախալքալաքի բաժնի մենեջեր Վարդ Մոսոյանը:

Ըստ Մոսոյանի, շինարարական աշխատանքների պատճառով նրանք անընդհատ խնդիրներ են ունենում: Հիմա արդիական է այն հարցը, թե ով է պատասխանատու կոյուղու դիտահորերը շինարարական աղբից մաքրելու հարցում: Այս հարցի մասին jnews.ge կգրի առանձին: