Հոկտեմբերի 21-ին Վրաստանի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին հետևելու են 30 միջազգային, 70 տեղական և 82 մեդիա կազմակերպություններ:

Միջազգային կազմակերպությունների թվում են «Ժողովրդավարության եվրոպական ինստիտուտը» (NDI), «Ամերիկայի միջազգային զարգացման գործակալությունը» (USAID), «Ժողովրդավարության և ժողովրդավարացման միջազգային կենտրոնը», «Ժողովրդավարության միջազգային ինստիտուտը» (IRI), «Ընտրական համակարգի միջազգային հիմնադրամը» (IFES):

Ընտրություններին հետևելու ցանկություն են հայտնել 70 տեղական կազմակերպություններ: Որոշ կազմակերպություններ, ինչպիսիք են «Լույս Ապագայում», «Ապրիորի» և «Բազալեթիի Կանանց Ասոցիացիա»` 1-ական դիտորդ: Ամենից շատ դիտորդներ ունի` 1299 դիտորդ, «Արդար ընտրություններ և ժողովրդավարության միջազգային հանրություն»(ISFED) կազմակերպությունը: «Միջազգային թափանցիկություն-Վրաստան» կազմակերպությունը ունի 320 դիտորդ ունի, «Բազմազգ Վրաստան» քաղաքացիական շարժումը ունի 756 դիտորդ:

Ուղղակիորեն ընտրական պրոցեսը լուսաբանելու են ԶԼՄ-ներում հավատարմագրված 82 կազմակերպություններ: Այս ցանկը ներառում է հայտնի հեռուստաընկերությունները և ինտերնետ-մեդիա կազմակերպությունները, այդ թվում, Ջավախքի տեղեկատվական կենտրոնը` jnews.ge-ն:

Հոկտեմբերի 21-ին Վրաստանում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին կմասնակցի 38 կուսակցություն և դաշինք:

Ախալքալաքի շրջանում քաղաքապետի պաշտոնի համար մրցակցում են 6 թեկնածուներ: «Միասնական ազգային շարժում» կուսակցությունից, «Գիորգի Վաշաձե-Միասնական նոր Վրաստան» կուսակցությունից, «Բաքրաձե-Ուգուլավա-Եվրոպական Վրաստան» դաշինքից, «Դմիտրի Լորթքիփանիձե, Կախա Կուկավա-Դեմոկրատական շարժում» դաշինքից, «Դավիթ Թարխան Մուրավի, Իրմա Ինաշվիլի-Վրաստանի հայրենասերների դաշինք» դաշինքից, «Վրացական երազանք-դեմոկրատական Վրաստան» կուսակցությունից:

Ախալքալաքի №40 մեծամասնական ընտրատարածքում կա 38,148 ընտրող կա, որոնցից 7549-ը` քաղաքում են:

Շուշան Շիրինյան