Հարկային Եկամուտների ծառայությունն Ախալքալաքի Վարչության շենքում անցկացրեց «բաց դռների օր», որին մասնակցեց մոտ 35 մարդ:
Մոտ երկու ժամ տևած հանդիպման ժամանակ քննարկվեցին մի շարք հարցեր կապված հարկային օրենքների և հարկ վճարողների առջև ծառացած խնդիրների հետ:
Հարկային Եկամուտների ծառայության ներկայացուցիչները հանդիպման սկզբում շահագրգիռ մարդկանց ներկայացրին 2014թ.-ին «Հարկային օրենսդրությունում» կատարված փոփոխությունները, ինչպես նաև եկամուտների և ծախսերի հաշվառման սկզբունքների և ձևերի մասին տեղեկատվություն:
Այնուհետև տեղի ունեցավ հարց ու պատասխան, որի ժամանակ հարկային օրենսդրությանը վերաբերող բազմաթիվ հարցեր ուղղվեցին Եկամուտների ծառայության ներկայացուցիչներին: Հանդիպմանը ներկա մարդկանց հիմնականում հուզում էր տուգանքներին, բիզնեսի ճիշտ վարմանը և հաշվիչ-ապարատներին վերաբերող հարցեր:
Եկամուտների ծառայության ներկայացուցիչները բարձրացված հարցերի մեծամասնությանը պատասխանեցին, իսկ այն հարցերը, որոնք վերաբերում էին Ախալքալաքի ձեռներեցների շրջանում դժգոհություն առաջացրած մեծ տուգանքներին, պատասխանողները գրանցեցին, որպեսզի ճշտեն:

Նման նյութեր:
Ախալքալաքի ոստիկանության աշխատակիցների կողմից, կնոջ՝ 1967 թվականին ծնված Շ. Կ.-ի նկատմամբ, ընտանեկան բռնություն ցուցաբերելու մեղադրանքով, ձերբակալվել է Բեժանո գյուղի բնակիչ 1958 թվականին ծնված Մ. Ի.-ը:
24.03.2019 | Հասարակություն
Ախալքալաքի մունիցիպալիտետի Գումբուրդո (Կումուրդո) գյուղի բնակիչների շուրջ 90 տոկոսը չի կարողանում պետական ռեեստրում գրանցել սեփական հողերը, քանի որ նրանց հողամասի անձնագրերն անհետացել են:
21.03.2019 | Հասարակություն
Վրաստանի ՆԳՆ-ից մեզ հաղորդեցին, որ մարտի 6-ին մեր կողմից հրապարակված հոդվածի փաստի հիման վրա կատարվում է հետաքննություն՝ «Անձնական փաստաթղթերի կեղծում» գործով:
07.03.2018 | Հասարակություն
2017թ.-ից Վրաստանում չի լինի պարտադիր զինակոչ, սակայն այս տարվա աշնանային զորակոչն արդեն սկսվել է:
10.08.2016 | Հասարակություն
Հաշտեցման և քաղաքացիական հավասարության նախարարության աշխատակիցները Ախալքալաքում ներկայացրին ազգային ռազմավարության աշխատանքային նոր տարբերակը և գործողությունների պլանը 2015-2020 թ.-ին Վրաստանի ազգային փոքրամասնությունների վերաբերյալ:
04.07.2015 | Քաղաքականություն
Պետական մարմինների մասնակցությամբ հանցագործությունները չեն հետաքննվում, կրոնական փոքրամասնությունների իրավունքները չեն պաշտպանվում, միևնույն ժամանակ դրական միտում է նկատվում դատապարտյալների իրավունքների պաշտպանության ոլորտում, ինչպես նաև համապատասխան օրենսդրական…
07.05.2015 | Հասարակություն
Այսօր հարկային ծառայությունը «բաց դռների օր» կանցկացնի ժամը 12:00 Ախալքալաքում՝ Վարչության շենքում, իսկ Նինոծմինդայում՝ ժամը 15:00 ևս վարչության շենքում: Հանդիպման ժամանակ հարկային ծառայության աշխատակիցները կներկայացնեն…
09.03.2015 | Տնտեսություն
Ախալքալաքի և Նինոծմինդայի հարկային Եկամուտների ծառայությունները մարտի 9-ը հայտարարում են բաց դռների օր հարկատուների համար, ովքեր կարող են խորհրդատվություն ստանալ ռուսերեն լեզվով: Ի պատասխան «Բազմազգ…
07.03.2015 | Տնտեսություն