Այսօր հարկային ծառայությունը «բաց դռների օր» կանցկացնի ժամը 12:00 Ախալքալաքում՝ Վարչության շենքում, իսկ Նինոծմինդայում՝ ժամը 15:00 ևս վարչության շենքում:
Հանդիպման ժամանակ հարկային ծառայության աշխատակիցները կներկայացնեն «Հարկային օրենսդրությունում» 2014թ. կատարված փոփոխությունների, եկամուտների և ծախսերի հաշվառման սկզբունքների և ձևերի մասին: Ինչպես նաև նախատեսված է բանավեճ հարկատուներին հետաքրքրող հարցերի շուրջ: