Վրաստանի դպրոցական ազգային օլիմպիադայի հաղթողները պարգևատրվեցին Կրթության և գիտության նախարարության կողմից:

Այս տարի դպրոցական օլիմպիադայում իրենց լավագույնս դրսևորել են պետական դպրոցների շուրջ 124 աշակերտ: Լավագույն դպրոցականները պարգևատրվել են համակարգիչներով և այլ իրերով, այս մասին տեղեկացնում է Վրաստանի Կրթության և գիտության նախարարությունը:

Դպրոցական ազգային օլիմպիադան Վրաստանում անցկացվում է գրեթե բոլոր առարկաներից, մրցակցությունն ընթանում է հարյուրավոր դպրոցականների միջև:

Շնորհակալան դիպլոմներով են պարգևատրվել երկրի շուրջ 36 դպրոց, որոնք առանձնացել են կրթության և սպորտի ոլորտներում:

Հարկ է նշել, որ Ազգային օլիմպիադայում լավագույն արդյունք ցուցաբերած աշակերտներից ստեղծվել է ազգային թիմ, տարբեր առարկաներից՝ ֆիզիկա, քիմիա, մաթեմատիկա, ինֆորմատիկա և կենսաբանություն: Նրանք Վրաստանը կներկայացնեն միջազգային կրթական տարբեր օլիմպիադաներում: Վրաստանի Կրթության և գիտության նախարարությունն ամբողջությամբ հովանավորում է նրանց ուսուցումն ու մասնակցությունը: