Տարածաշրջանային քաղաքականությունը, Վրաստանի հարաբերությունները Ռուսաստանի և Հարավային Կովկասի երկրների հետ, ԱՄՆ-ի նոր իշխանությունները և Վրաստանը, – այս և բազմաթիվ այլ թեմաների շուրջ jnews.ge-ն զրուցեց Մեծ Բրիտանիայում Վրաստանի նախկին արտակարգ և լիազոր դեսպան, քաղաքագետ Գիորգի Բաքրաձեի հետ:

– Այն բանից հետո, երբ Թրամփը դարձավ ԱՄՆ նախագահ, Եվրոպա-ԱՄՆ կոալիցիան ճեղք տվեց: Մինչ այդ, Վրաստանի համար կային «բարեկամության» երկու տարբերակ՝ կամ Ռուսաստանի հետ, ինչը Վրաստանի համար քիչ ընդունելի է, կամ էլ Միացյալ Նահանգների և նրա ՆԱՏՕ-ի դաշնակից Եվրոպական երկրների (ԵՄ): Ու՞մ հետ «կընկերանա» Վրաստանը ստեղծված իրավիճակում:

– Վրաստանի ընտրությունն այն հարցը չէ, թե որ քաղաքական կամ ռազմական դաշինքի հետ համագործակցի, այլ թե ինչպիսի երկիր լինի: Խնդիրն այն է, ինտեգրվել Եվրասիական, թե Եվրոպական միությանը: Այս հարցի պատասխանը գալիս է այնտեղից, թե ինչպիսի երկիր է ցանկանում լինել Վրաստանը: Եվ քանի որ 90-ականների սկզբին, և նույնիսկ առաջին հանրապետության ժամանակ, 1918 թ.-ին Վրաստանի քաղաքացիների մեծամասնությունը կարծում էր, որ ցանկանում են լինել եվրոպական երկիր, քանի որ նրանք ունեն եվրոպական քաղաքակրթության մշակութային և պատմական արմատներ: Հարցը շատ ուղղակի լուծվեց: 90-ական թվականներից ի վեր Վրաստանը փորձում է կառուցել եվրոպական տիպի ժողովրդավարական պետություն: Քանզի եվրոպական ժողովրդավարությունը ցույց է տվել, որ աշխարհի լավագույն քաղաքական համակարգն է: Վրաստանը, ինչպես ես ասացի պատմական և քաղաքակրթական կապեր ունի Եվրոպայի հետ, ուստի ոչ-ոք իմ կարծիքով չի կարող մեղադրել Վրաստանի քաղաքացիներին, այն բանում, որ նրանք ցանկանում են դառնալ Եվրոպայի մաս: Սա չի նշանակում, ինչ-որ տեղ գնալ: Սա նշանակում է, առաջին հերթին, տանը ինքդ կառուցել մոդել, որն համապատասխանում է եվրոպական արժեքներին ու չափանիշներին: Սրանք այն չափանիշներն ու արժեքներն են, որոնք նպաստում են հասարակության լավագույն տնտեսական, սոցիալական, մշակութային զարգացմանը: Հասարակություն, որը ընդունում է բոլորին, որը բաց է, որը հիմնված չէ նեղ ազգայնական կամ գաղափարախոսական հիմքի վրա: Սա բաց հասարակություն է, որտեղ բոլոր քաղաքացիներն ունեն հնարավորություն և սնվում են ավելի արդյունավետ տնտեսական համակարգի առավելություններով: Այն փաստը, որ այս տնտեսական համակարգը ավելի հաջողակ է, դա նույնպես շատ հեշտ է ստուգել կյանքի մակարդակով, Եվրոպական երկրների տնտեսական զարգացման մակարդակով:

– Այն բանից հետո, երբ ԵՄ-ն տրամադրեց Վաստանին առանց մուտքի արտոնագրային ռեժիմը, ամեն ինչ կարծես հանդարտվեց, այդ թվում` բանակցությունները ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին: Ինչի՞ հետ է դա կապված:

– Մեր կառավարությունը պետք է ակտիվորեն և պարբերաբար հիշեցնի ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի մասին, որպեսզի չստեղծվի այնպիսի տպավորություն, որ Վրաստանը ավելի քիչ ջանքով է փորձում անդամակցել, քան որոշ ժամանակ առաջ, սակայն այն փաստը, որ մենք կատարել ենք որոշակի քայլեր հենց այս ուղղությամբ, մենք կշարունակենք բարեփոխել մեր քաղաքական համակարգը, տնտեսական համակարգ, իրականացնել ռազմական բարեփոխումներ, այս ամենն ուղղված է ՆԱՏՕ-ին և Եվրամիությանը ինտեգրվելուն: Մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացումը, իհարկե, ոչ ինքնանպատակ, ոչ էլ նախադրյալ էր Եվրոպական ինտեգրման, բայց դա մեկ քայլ է, որը կնպաստի: Որքան շատ Վրաստանի քաղաքացիներ հնարավորություն կունենան այցելելու Եվրոպա, ավելի շատ մարդիկ կունենան ոգևորություն կառուցելու մոդել, որը կմերձեցնի մեզ Եվրոպային:

– Ինչպես են զարգանում Վրաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները, այն բանից հետո, ինչպես Ռուսաստանն էր պնդում, երբ հեռացավ ամենակարևոր խանգարողը` Սահակաշվիլիին:

– Այն, որ Ռուսաստանի և Վրաստանի հարաբերությունները ընդհանրապես չեն փոխվել հաստատվեց: Ես միշտ ասում էի, որ Ռուսաստանը որևէ խնդիր չունի Վրաստանի որևէ կոնկրետ իշխանությունների հետ, լինի դա Գամսախուրդիան, Շևարդնաձեն կամ Սահակաշվիլին: Ռուսաստանի խնդիրը ընդհանրապես Վրաստանի անկախության հարցում է կայանում, որպես այդպիսին: Եվ այդ պատճառով, այդ բոլոր ժամանակաշրջանները, որոնք մենք անցել ենք ավելի քան վերջին 26 տարիների ընթացքում, նկատելի է այն փաստը, որ Ռուսաստանը փորձում է քայքայել այդ անկախությունը, թուլացնել, այնպես անել, որ Վրաստանին ավելի կախված դարձնի իրենից: Այն փաստը, որ վերջին 5 տարիների ընթացքում այն բանից հետո, Վրաստանը ղեկավարում է նոր կառավարությունը, Ռուսաստանը չի ձեռնարկել որևէ քայլ լուծելու առավել լուրջ ու հիմնական խնդիրը, որը առկա է Վրաստանի և Ռուսաստանի միջև:

Այն փաստը, որ վրացի արտադրողները կարող են վաճառել կանաչի կամ գինի ռուսական շուկայում, ոչինչ չի փոխում գլխավոր հարցերից: Եվ հիմնական հարցն այն է, որ հարյուր հազարավոր Վրաստանի քաղաքացիներ փախստականներ են իրենց սեփական երկրում, ոչ մի անձի չի թույլատրվում վերադառնալ իրենց տները` Աբխազիա և Հարավային Օսիա, արդեն 5 տարի: Մենք տեսնում ենք սահմանապատում, երբ փշոտ մետաղալարը նույնպես շարժվում է ներս խորանալով Վրաստանի տարածքում և խժռում է ավելի ու ավելի շատ հող, որոնց վրա մինչև վերջերս ապրում էին վրացիները: Սա շարունակվում է այս իշխանությունների օրոք, այնպես, որ իմ համոզմունքներով Ռուսաստանն ամեն ինչ արել է ցույց տալու համար, որ իրենց խնդիրն այն չէ, թե ով է Վրաստանի իշխանության գլխին կամ ինչ քաղաքականություն են նրանք վարում:

– Ինչպիսի հարաբերություններ են ստեղծվում Հայաստանի և Վրաստանի մոտ, եթե նրանք ունեն արտաքին քաղաքականության տարբեր ուղղություններ: Ռուսաստանը ի՞նչ դեր է խաղում տարածաշրջանում:

– Ռուսաստանի համար Հարավային Կովկասի երկրների կայուն համագործակցությունը և գործընկերությունը մղձավանջ է: Բայց, եթե մի պահ հեռանանք Վրաստանի ու Հայաստանի հարցերից, որոնք վաղուց արդեն բավական կայուն համագործակցություն ունեն, հնարավոր է ոչ ռազմավարական բնույթի են, բայց շատ հարցում մենք նման ենք, սակայն ամեն ինչին միատեսակ չենք վերաբերվում: Եթե հետաձգենք տարբեր քաղաքական վեկտորների հարցը, պատկերացրեք մի սցենար՝ հանկարծ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղ համաձայնության են եկել, ես խորապես համոզված եմ, որ գլխավոր, ոչ պաշտոնապես իհարկե, թշնամին այս ամենի` Ռուսաստանը կլինի: Միակ բանը, որ օգնում է Ռուսաստանին պահպանել իր ազդեցությունը Հարավային Կովկասում, դա մեր երկրների կախվածությունն է, առաջին հերթին` Հայաստանի ռուսական ռազմական օգնության: Եթե նման զգացողության կարիք չլինի, որ Ռուսաստանը չի աջակցի մեզ, ապա վաղը մեր անվտանգությունը կրիտիկապես կփլուզվի, Ռուսաստանի համար սա հենց այն է, ինչը հանդիսանում է ռազմավարական նպատակ, այն է, որ մենք զբաղված լինենք միմյանց հետ հակամարտությամբ, որ կայուն պահպանվի պատերազմի վերսկսման ռիսկը Ղարաբաղում կամ տարածաշրջանում, և որ Ռուսաստանը մնա նման բարդ հավասարակշռության երաշխավոր:

– Վերջերս ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը փոխվել է: Փոխվել են արդյո՞ք նրանց փոխհարաբերությունները Վրաստանի հետ, և ինչպե՞ս:

– Հարցն այն է, որ մինչ այժմ ԱՄՆ Պետդեպարտամենտում, Արտաքին գործերի նախարարությունում, քաղաքական դիրքերի շատ լուրջ մասը մնում է դատարկ: Նոր ադմինիստրացիան չի նշանակել առաջատար գործիչների և դիվանագետների պետքարտուղարի տեղակալների պաշտոնին, մի քանի պատգամավորների և վարչության պետերին: Այնպես որ, ԱՄՆ արտաքին քաղաքականությունը կամ ոչ մի ուղղություն չունի կամ կախված է նրանից, թե ով կհաղթի այդ նախաձեռնությանը: Օրինակ, Վրաստան այցելեց փոխնախագահ Փենսը, և նա Վրաստանին հավաստիացրեց Միացյալ Նահանգների լուրջ աջակցության մասին: Ինչպես այն կանրադառնա ԱՄՆ իրական քաղաքականությանը, մենք կտեսնենք և կախված կլինի, թե ով ունի իրական ազդեցություն Թրամփի վերջնական որոշման վրա: Քանի-որ Թրամփի վրա երբեմն ազդեցություն ունեն էկզոտիկ քաղաքական գործիչներ, նրանցից ոմանք արդեն հեռացվել են Սպիտակ տնից օրինակ Բենոնը: Կարծում եմ, որ Թրամփի գաղափարները ԱՄՆ-ի ինքնամեկուսացումն է:

Քրիստինե Մարաբյան