Ջավախքը միջանցք է զբոսաշրջիկների համար, քանի որ այն կապում է Վրաստանը, Հայաստանը և Թուրքիան: Սակայն, այս միջանցքը դժվարանցանելի է ուղեցուցիչների և ենթակառուցվածքների բացակայության պատճառով: Զբոսաշրջիկները համացանցով կարող են գտնել Ջավախքում գոյություն ունեցող ոչ բոլոր ծառայությունները: Երկար տարիներ շրջանի առաջնահերթություններում նշվում է զբոսաշրջության զարգացումը, սակայն զարգացում դեռևս չի զգացվում:
Ամառային զբոսաշրջային շրջանի սկզբում Դարբինյան փողոցում կայանել էր ռուսական պետհամարնիշներով մի մեքենա: Երեք մարդուց բաղկացած ընտանիքն անհանգստությամբ սպասում էր, որ ինչ-որ մեկը իրենց համար մատչելի` ռուսերեն լեզվով բացատրի, որն է Բաթումի տանող ճանապարհը: Ինքնուրույն, նրանք չեն կարող անել, քանի որ ամբողջ քաղաքում գրեթե անհնար է տեսնել ուղեցուցիչներ: Եվ սա առաջին դեպքը չէ, երբ զբոսաշրջիկը չի կարող գտնել այս կամ այն ճանապարհը, հյուրանոցը, սրճարանը կամ ռեստորանը:
Ամեն անգամ, երբ պետությունը ներկայացնում է Ջավախքի զարգացման ծրագիրը, առաջնային առաջնահերթություններից են` գյուղատնտեսությունն ու զբոսաշրջությունը: Սակայն, եթե առաջին կետի դեպքում որոշակի քայլեր են ձեռնարկվում, ապա այստեղ զբոսաշրջության զարգացումը չի զգացվում: Չկան ոչ ուղեցուցիչներ, ոչ հուշանվերների խանութներ: Ախալքալաքի բերդը վերածվել է աղբավայրի և սանհանգույցի, Թուրքիա մեկնող և հետ երթևեկող բեռնատարների համար: Նույն անտեսված վիճակում են նաև մնացած բոլոր տեսարժան վայրերը, մշակված չեն տուրիստական երթուղիներ, ինչը նկատվում է օրինակ, Բորժոմիում, Բակուրիանիում, Ախալցիխեում (Ռաբաթ) և Վարձիայում:
Թեև Ախալքալաքում և Նինոծմինդայում կարող եք շատ բան տեսնել. Ցիկլոպի հնագույն ամրոցը, հինավուրց հայկական, վրացական, հունական եկեղեցիները, հին օդան, դուխոբորների ինքնատիպ գյուղերը: Այստեղ կարող եք ուտել էկոլոգիապես մաքուր գյուղատնտեսական արտադրանք և տեսնել գյուղացու կյանքը կամ վայելել Վրաստանի լեռնաշղթաների և լճերի փայլուն գեղեցկությունը: Հանդիպում են բազմաթիվ զբոսաշրջիկներ, որոնք վայելում են այս ամենը պատահական, քանի որ նրանց ճանապարհը անցնում է Ախալքալաքից և Նինոծմինդայից դեպի Թբիլիսի կամ Երևան:
Ջավախքում տուրիզմի խթանման համար պետք է լինի պետության բարի կամքը, վստահ է Ախալքալաքի բիզնես կենտրոնի նախագահ և փորձագետ Մախարե Մացուկատովը:
«Ժամանում են և ուսումնասիրում տեսարժան վայրերը, և սա նորմալ է, բայց հետո այս գովազդի լայնածավալ մարքեթինգային քայլ չի արվում զբոսաշրջիկներին ներգրավելու համար: Մյուս կողմից, դա արդարացված է այն փաստով, որ այստեղ չկա զբոսաշրջային ենթակառուցվածք, որպեսզի զբոսաշրջիկը տեղ ունենա գիշերելու, ուտելու, կամ ինչ-որ բանով զբաղվելու համար: Պետք է որոշակի նախագծեր իրականացնել, հետաքրքրել ներդրողներին` Ջավախքը զբոսաշրջության կողմից հանրաճանաչ դարձնելու համար: Ամեն ինչ շատ քիչ է, այդ թվում, Ախալքալաքում տուրիստական գործակալություն չկա, որտեղ կարող եք գալ և ինչ-որ բան իմանալ», – ասում է նա:
Ըստ փորձագետների, զբոսաշրջության զարգացման ներուժը Ջավախքում հարուստ է
«Վերցնենք օրինակ Աբուլ-Սամսար լեռնաշղթան, որտեղ կան շատ փոքր լճեր, որը կարող է գրավել զբոսաշրջիկներին: Սակայն, ցավոք, այնտեղ պարզապես հնարավոր չէ բարձրացնել զբոսաշրջիկներին, քանի որ չկան ենթակառուցվածքներ: Չկան հյուրատներ, հյուրանոցներ և ռեստորաններ, որտեղ հնարավոր է ուտել ու քնել», – ասում է Մախարե Մացուկատովը:
Ըստ նրա, պետք է ստեղծել մի նոր հանձնաժողով կամ զբոսաշրջությունը զարգացնող ասոցիացիա: «Որպեսզի ինչ-որ բան անել անհրաժեշտ է, որ տեղական իշխանությունները ակտիվ լինեն, ինչպես նաև ազգային պարկը», – ավելացնում է նա:
Դժվար է գտնել ոչ միայն փողոցները կամ ուղեցուցիչները, այլև ռեստորանները, սրճարանները և հյուրանոցները: Եթե դուք զբոսաշրջիկ եք, և օգտագործում եք որոնման Booikng.com կայքը, այնտեղ կարելի է գտնել միայն մեկ հյուրանոց Ախալքալաքում իսկ մնացած հյուրանոցները, հանրակացարաններ և հյուրատները կլինեն Նինոծմինդայում, Բակուրիանիում, Ասպինձայում և Վարձիայում: Եթե դուք փնտրում եք հյուրանոցներ Google.com-ում կգնեք, միայն մեկ հյուրանոց և մեկ սրճարան: TripAdvisor–ը ցույց է տալիս միայն մեկ ռեստորան և մեկ սրճարան Ախալքալաքում: Այսինքն զբոսաշրջիկի ընտրությունը առանձնապես մեծ չէ: Ինտերնետի տվյալների հիման վրա զբոսաշրջային ենթակառուցվածքները զարգացել, իսկ որոշ դեպքերում հայտնվել են վերջին 10-15 տարիների ընթացքում Սամցխե-Ջավախքի բոլոր շրջաններում, բայց ինչպես երևում է բացի Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջաններից:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այսօր Վրաստանը զբոսաշրջային երկիր է, և զբոսաշրջիկների հոսքը վերջերս ավելացել է, և շատ տարածաշրջաններ գոյություն ունեն և զարգանում են զբոսաշրջային եկամուտների շնորհիվ, մեղք է չօգտագործել այն բոլոր ռեսուրսները, որոնք ունի Ջավախքը, չգիտակցված և չօգտագործված Վրաստանի խստաշունչ հարավում:
Քրիստինե Մարաբյան