Արտյոմ Յորդանյանն այնքան համեստ է, որ կարմրում է, երբ նրան շնորհավորում են հերթական հաղթանակի առիթով, բայց ռինգում փոխակերպվում է և հաղթում նույնիսկ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներին:
Դեռ մանկուց Արտյոմը սկսում է մեծ հետաքրքրություն ցուցաբերել բռնցքամարտի նկատմամբ, նա սիրում էր հեռուստացույցով դիտել բռնցքամարտի առաջնությունները, հետևել բռնցքամարտիկներին, և որոշ ժամանակ անց Արտյոմը իր առջև մեծ նպատակ է դնում` դառնալ լավ բռնցքամարտիկ: Առաջին անգամ Արտյոմին բռնցքամարտի է տանում հայրը, երբ նա դեռևս 6 տարեկան էր, քանի որ հայրը ինքը փոքր ժամանակ ցանկացել է բռնցքամարտով զբաղվել, սակայն ծնողները նրան թույլ չեն տվել: Եվ այդ ժամանակից ի վեր, Արտյոմի սերը դեպի բռնցքամարտ օր-օրի ուժեղանում է: Որքան նա ավելի շատ է հասնում հաջողության, այնքան ավելի ուժեղ է սիրում բռնցքամարտը և ցանկանում էլ ավելին:
Արտյոմի մայրը նույնպես ուրախ է իր որդու ընտրած ուղղությամբ և հետևում է նրա յուրաքանչյուր հաղթանակին: Նա խոստովանում է, որ որդու մարտերը նայում է միայն այն բանից հետո, երբ հայտնի է դառնում արդյունքները, բաց թողնելով նրա պարտությունները. «Իմ սիրտը ցավում է, երբ տեսնում եմ նրա պարտությունները», – ասում է Արտյոմի մայրը: Նրա խոսքերով, բռնցքամարտիկի մայր լինելը բավականին դժվար է, հատկապես բարդ է էմոցիոնալ պահերին, մտածմունք, լարվածություն, զգացմունքներ: Որդու յուրաքանչյուր մենամարտ մոր համար սթրես է իր տեսակի մեջ:
Բռնցքամարտիկի առաջին հաջողությունները երկար սպասեցնել չտվեցին. տաղանդը, համառությունը, պարապմունքների հանդեպ պատասխանատու վերաբերմունքն ու ջանասիրությունը քայլ առ քայլ նրան հասցնում են հաղթանակի:
Նրա հաղթանակները մեծ ուրախություն են շրջապատում բոլորի` հարազատների, ընկերների, հարևանների և մարզիչների համար: Նրանք մեծ ոգևորությամբ և հուզմունքով հետևում են նրա ամեն մի մենամարտին և նշում ամեն մի հաղթանակ:
«Նրա հաղթանակներից յուրաքանչյուրը ինձ համար մեծ պատիվ է, ամեն անգամ, երբ նա բարձր արդյունքներ է ցույց տալիս, սա մեծ հպարտություն է: Եվ մեր տարիների աշխատանքը գնահատվում է», – ասում է Արտյոմի մարզիչ Ատոմ Էլիզարյանը:
Արտյոմ Յորդանյանը 18 տարեկան է, նա սովորում է Ախալքալաքի թիվ 4 դպրոցում, այս տարի ավարտում է դպրոցը և մտադիր է ուսումը շարունակել Ֆիզկուլտուրայի ինստիտուտում՝ կամ Թբիլիսիում, կամ Երևանում:
Մոտիկից ծանոթանալու ժամանակ պարզվում է, որ Արտյոմի արտաքին տեսքը չի համապատասխանում իր հաղորդակցման ձևին և բնավորությանը:
«Չնայած հսկայական ուժին և սպորտի կոշտությանը, որով նա զբաղվում է, նա շատ բարի սիրտ ու նուրբ բնավորություն ունի: Իմանալով նրա բնավորության մասին, կարելի է ասել, որ Արտյոմը ռինգում և Արտյոմը ռինգից դուրս բոլորովին այլ մարդիկ են», – նշում է Արտյոմի մանկության ընկերը:
Արտյոմը հայտնի է «Արջուկ» կեղծանունով: Երբ նա ինչ-որ տեղ է մեկնում մրցույթի, ամբողջ սպորտհամալիրը նրան է երկրպագում: Սպորտհամալիրի փոքր երեխաները հիանում են Արտյոմով և փորձում նմանվել նրան: Միևնույն ժամանակ, նրանց հայրերը հաճախ խնդրում են նրան, որ օգնի իրենց երեխաներին՝ սովորեցնի և ուղղություն տա: «Իմ հերթին ես փորձում եմ օգնել երեխաներին և սովորեցնել այն ամենը, ինչ գիտեմ», – պատմում է Արտյոմը:
Արտյոմը ժամանակի մեծ հատկացնում է մարզումներին ու սպորտին: Բռնցքամարտից բացի, պարապմունքներից զատ, ազատ ժամանակ լողով է զբաղվում: Հանդիպում ընկերների հետ, միասին խաղում են թենիս, բիլիարդ, տարբեր սեղանի խաղեր կամ ուղղակի շփվում են: Նա նաև սիրում է նարդի խաղալ իր հոր հետ կամ մոտոցիկլետ վարել:
Նրա սպորտային կարիերայում եղել են՝ և հաղթանակներ և պարտություններ, բայց նա չի հիասթափվել, այլ ամեն անգամ ավելի է ուժեղանում: «Սպորտում լինում են հաղթանակներ և իհարկե պարտություններ, դժվար է պարտվել, բայց նորմալ է, անպարտելի մարզիկներ չկան», – ասում է Արտյոմը:
Ծնողների ուրախությունը, մարզչի հպարտությունը, քաղաքի և հայ ժողովրդի պատիվը, նրա համար ամենաուժեղ մոտիվացումն է: Հետագայում ևս նա մտադիր է շարունակել և զբաղվել պրոֆեսիոնալ բռնցքամարտով:
Ներկա պահին նա պատրաստվում է Եվրոպայի առաջնությանը, որը տեղի կունենա Թուրքիայում 2 ամսից: Վրաստանի հավաքականը մեծ հույսեր է կապում նրա հետ: Մարզումները տեղի են ունենում Ատոմ Էլիզբարյանի ղեկավարությամբ, առանձին ծրագրով, իսկ հետո Վրաստանի ազգային հավաքականի հետ միասին Արտյոմը կվերադառնա Բորժոմի` մարզվելու համար, այնուհետև վերջին մարզումը կլինի Թբիլիսիում, որից հետո հոկտեմբերին նա կմեկնի Եվրոպայի առաջնությանը մասնացկելու:
Մարգարիտա Խասանշինա