Ախալքալաքի շրջանի Արագվա գյուղում հին ու կիսաքանդ օդայում ապրում է 66-ամյա Սոֆյա Մելքոնյանը, ով մնացել է առանց տան ու նպաստի։

Տիկին Սոֆյան հայտնի է նաև Նուռիկ անունով, նա ամուսնալուծված է ունի մեկ դուստր, ով ամուսնացած է և գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում: Ինչպես մայրն է ասում, աղջիկը իրեն օգնել չի կարող, իսկ ինքը միայնակ է ու անառողջ։

araggvay3
Տիկին Սոֆիայի տուն տանող ճանապարհին հանդիպեցինք երկու շան:

«Տունը շատ հին է, պատերի արանքից էլ օձը ներս է մտնում, շներին պահում եմ, որ ինչ-որ չափով չթողնեն օձերին ներս մտնելու, ամբողջ տունը ճիճու է, գիշերը քնած ժամանակ վերևից որդեր են ընկնում, զարթնում եմ։ Ամեն օր տեղաշորերիս միջից ճիճու եմ հանում», – մեզ հետ զրույցում ասաց տիկին Սոֆյան։

aragvay6

2006 թ.-ին երբ դուստրը ամուսնացել, գնացել էր, տիկին Սոֆյայի երկհարկանի տունը լրիվ վառվեց և նա տեղափոխվեց հայրական հին օդա: Սենյակը, որտեղ ապրում է տիկին Սոֆյան գտնվում է փլուզման եզրին, առաստաղի փայտերը փտել են և դրանցից մի քանիսը արդեն պոկվել են, պատը դուրս եկած է, իսկ հատակը հողածածկ։

aragva1

Չնայած որ տիկին Սոֆյայի վիճակը տարեց տարի միայն վատթարանում է, սակայն երեք տարի առաջ նրա սոցիալական նպաստը կտրել են:
«Երեք տարի օգնություն ստացա, հետո էլ չտվեցին, մի քանի անգամ եկել են ստուգումների, ամեն ինչ մինուս են դրել, բայց չգիտեմ ինչ պատճառով կտրեցին իմ օգնությունը։ Առաջ իմ տանն էի ապրում, տունս ամբողջովին վառվեց, և ես միայն հագիս շորերով մնացի դրսում ու ստիպված եկա հայրական հին տուն, որտեղ մինչև հիմա ապրում եմ։ Ձմեռը մի կերպ եմ գոյատևում 216 լարի թոշակով ոչ վառելիք կարող եմ առնել, ոչ էլ ապրել, ես հիվանդ կին եմ, կուրծքս վիրահատած է, սիրտս էլ հիվանդ», – իր խնդիրները այսպես ներկայացրեց տիկին Սոֆյան։

aragvay10

Տիկին Սոֆյան հողատարծք չունի, որ ինչ-որ բան մշակի, նա չունի նաև անասուն: Ամբողջ ամառ նա հավաքում է վառելանյութ ձմեռվա համար: Հիմնական վառելիքը չորացած ցախերն են, արևածաղկի ձողերը, կարտոֆիլի չորացրած կճեպները և վառվող այն ամենը, ինչ երևակայությունը թույլ է տալիս, որ ամռանը հավաքի։

aragvay12

aragvay9

Թե ինչու Սոֆյա Մելքոնյանի սոցիալական նպաստը այլևս չեն տալիս, փորձեցինք ճշտել Սոցիալական գործակալության Ախալքալաքի ծառայության պետ Իռադիոն Գոգոլաձեից:

«2017 թվականի հուլիսի 7-ին նորից ստուգել են, բալերը 73 000 է եղել, որը օգնություն ստանալու համար ցածր է, բայց գամգեոբայից մեկ տարվա ընթացքում 100 լարի կարող է ստանալ։ Վրաստանում թոշակի ամենացածր պակետը կազմում է 150 լարի, իսկ նա ստանում է 216 լարի, ինչը բալեր է ավելացնում։ Եթե 216 լարի ստանում է, ուրեմն տվյալ անձը սոված չի մնում, սա ամբողջ Վրաստանով է և օրենքը բոլորի համար է, սա միայնակի օգնություն չէ, սա անապահովության օգնություն է։ Մեկ երեխա ունի, որը նույնպես բալ է ավելացնում։ Վրաստանում օրենքով երեխան պարտավոր է ծնողին նայել և հրաժարվելու դեպքում ծնողը կարող է դատարանի միջոցով ալիմենտ ստանալ», – մեզ հետ զրույցում ասաց Իռադիոն Գոգոլաձեն:

Ջուլիետա Տոնականյան