Առաջին հայացքից, առանց մուտքի արտոնագրի ռեժիմը Եվրամիության հետ առանձնահատուկ ոգևորություն չի առաջացրել Ախալքալաքի բնակչության մոտ, բայց մի փոքր հարցումը քաղաքում ցույց է տալիս այլ բան, հարցվածների միայն 10%-ը չեն ցանկանում լինել Եվրոպայում, իսկ մնացածը, կամ պլանավորում են կամ ցանկանում:
Մարտի 28-ից հետո Վրաստանի քաղաքացիներին, ովքեր ունեն կենսաչափական անձնագրեր, հարկավոր չէ մուտքի արտոնագիր ձեռք բերել Շենգենյան գոտի կարճաժամկետ այցելության համար:Մարտից հուլիս ընկած հատվածում առանց մուտքի արտոնագրի ռեժիմից արդեն օգտվել է Վրաստանի 45 000 քաղաքացի, իսկ Եվրամիությունից արտաքսվել` Վրաստանի 86 քաղաքացի, ովքեր ապօրինաբար էին բնակվում Եվրոպայում:
Ախալքալաքում կարծիք կա, որ տեղացիները ավելի գոհ կլինեին, եթե Ռուսաստանը Վրաստանի հետ վերացներ մուտքի արտոնագրային ռեժիմը, և որ Ախալքալաքի բնակիչները հիմնականում չեն օգտվում Եվրամիության հետ առանց մուտքի արտոնագրերի ռեժիմից: Սակայն, Ախալքալաքի բանկերից ստացած ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն, Ախալքալաքում մեկ օրվա ընթացքում առնվազն մեկ անձ դիմում է Եվրամիություն ուղևորության ապահովագրության վերաբերյալ:
Մենք պարզելու համար, թե արդյոք օգտվում են կամ մտադիր են օգտվել առանց մուտքի արտոնագրերի ռեժիմից և այցելել ԵՄ երկրներ ապագայում ախալքալաքցիները անցկացրինք փոքր հարցում: Հարցմանը մասնակցել է 30 մարդ, պատահական անցորդներ` տարբեր սեռի և տարիքի: Հարցվածներից ընդամենը 3 անձ պատասխանել է, որ Եվրոպա չի ուզում գնալ, և չի էլ պատրաստվում: 7 մարդ կցանկանար, բայց նրանք չեն կարող գնալ փողի բացակայության պատճառով: 3 մարդ պատասխանել է այո, պարզապես չգիտի ինչպես: Մեկ մարդ պատասխանել է, որ պատրաստվում է այնտեղ սովորել: 2 մարդ պատասխանել են, որ այո ցանկանում են գնալ, բայց դեռ չեն որոշել, թե ուր և ինչպես: 16 հոգի պատասխանել են, որ ուզում և նույնիսկ պլանավորում են:
Մեր հարցերի պատասխանների հետ միասին, մենք արձանագրեցինք հարցվածների հետևյալ մեկնաբանությունները. «Եթե կա ֆինանսական հնարավորություն գնալ Եվրոպա, մուտքի արտոնագիրը այդքան էլ մեծ նշանակություն չունի», «Այո, ես պատրաստվում եմ մեկնել Իտալիա, որպես զբոսաշրջիկ, սակայն մի քանի օր էլ ուզում եմ Գերմանիայում մնալ», « Մենք մեր դստերը այս տարի, համալասարանը ավարտելուց հետո նվիրել ենք ուղևորությունը դեպի Ֆրանսիա, դեռ Մարսել, իսկ այնուհետև Լիոն, որտեղ ապրում են մեր բարեկամները: Նա շատ գոհ է », « Կցանկանայի ուղարկել դստերս, ես չեմ կարող, քանի որ Հայաստանի քաղաքացի եմ, և այդ ամբողջ բյուրոկրատիան փաստաթղթեր հետ Հայաստանում շատ ժամանակ կխլի և գլխացավ կառաջացնի »:
Հիմնականում մարդիկ ընտրում են այնպիսի վայրեր, որտեղ նրանք ունեն բարեկամներ և հարազատներ: Շատերի համար դեռ առաջնային է մեկնել Ռուսաստան, այնտեղ հարազատներ ունեն, լեզուն գիտեն:
Լևոն Խաչատրյանը, առաջին անգամ մեկնել է Եվրոպա այս տարի, որդու մոտ, ում չի տեսել ավելի քան 10 տարի:
«Դժվար էր միայն այն, որ չգիտեինք լեզուն, բայց երբ Լեհաստանում ինքնաթիռից իջանք տեղափոխման, այնտեղ խոսում էին ռուսերեն: Մենք Եվրոպայում մնացինք 85 օր: Ինձ այնքան էլ դուր չի եկել, թերևս այն պատճառով, որ շատ բան չեմ տեսել: Ինձ դուր չեկավ ուտելիքն ու ջուրը, սակայն առանց մուտքի արտոնագրի ռեժիմի շնորհիվ, ես կարող եմ ազատ գնալ և գալ, տեսնել երեխաներին: Տեսա, և որդուս և թոռներիս, տեսա, որտեղ են նրանք ապրում: Էլի եմ ուզում մեկնել, որդիս երեխաներին է ուզում մկրտել, այդ ժամանակ էլ կգնամ, բայց երկար ժամանակ չեմ մնա այնտեղ, հնարավոր է մեկ ամիս: Մաքսատանը հարցրեցին ուր ես մեկնում, բայց մենք ամեն ինչ նախապես պատրաստել էինք: Տոմսերը` 800 լարի արժողությամբ, Քութաիսիով Գերմանիա ավելի էժան է, և ամիսն էլ է կարևոր, թե երբ եք մեկնում », – ասում է Լևոն Խաչատրյանը:
Երիտասարդ սերունդը ցանկանում է գնալ աշխարհ տեսնելը, բայց կանգնած է մեկ այլ խնդիր առաջ՝ ֆինանսական:
«Ես ուզում եմ գնալ Եվրոպա, բայց աշխատանք չկա, և համապատասխանաբար փող էլ: Բայց մենք ազգականներ ունենք այնտեղ: Իմ զարմիկը, եղբոր որդին այս տարի եղել է Եվրոպայում, մեկնեց Իսպանիա: Պատրաստվում է մեկնել Շվեդիա, մեր հարազատները այնտեղ են» – ասում է Ախալքալաքի բնակչուհին, ով չցանկացավ տալ իր անունը:
Առանց մուտքի արտոնագրի ռեժիմը, չի նշանակում, որ Վրաստանի քաղաքացիները կարող են աշխատել Եվրոպայում: Աշխատելու համար պետք է աշխատանքային մուտքի արտոնագիր: Չնայած դրան `մեր հայրենակիցները կարողանում են աշխատել Եվրոպայում այս 90 օրվա ընթացքում:
«Օրենքով իհարկե, աշխատել չի կարելի, հատուկ մուտքի արտոնագիր է պետք, բայց ես պաշտոնապես չեմ աշխատել, ես ուղղակի օգնել եմ այնտեղ ապրող իմ հարազատներին և փող աշխատել», – ասում է Ախալքալաքի բնակիչը, ով չցանկացավ տալ իր անունը:
Ախալքալաքում Եվրոպա ուղևորությունը դեռ նորույթ է, մարդիկ դեռ սովորում են դրան, տարածաշրջանի ցածր սոցիալական մակարդակի և գործազրկության պատճառով, իսկ ընդհանուր առմամբ ճանապարհորդության շարժառիթը մնում է աշխատանքը:
Քրիստինե Մարաբյան