«Եվրամիության շաբաթ Ախալքալաքում» նախագծի շրջանակներում օգոստոսի 20-ին Ախալքալաքի շրջանի 7 դպրոցների ուսուցիչների համար անցկացվեց թրեյնինգ-վարժանք «ԵՄ-ն և Վրաստանը» թեմայով:

Թրեյնինգը կազմակերպել և անցկացրել է «Քաղաքացիական կրթությունը` օրենքի գերակայության համար» կազմակերպությունը, «Հանդուրժողականության, քաղաքացիական գիտակցության և ինտեգրման աջակցության ծրագրերի» շրջանակներում, որը իրականացվել է Վրաստանում ՄԱԿ-ի կողմից, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսական աջակցությամբ: Թրեյներն էր կազմակերպության նախագահ Սեդա Մելքումյանը:

01

Թրեյնինգը անցկացվեց պատմության, աշխարհագրության և քաղաքացիական կրթության ուսուցիչների համար: Յուրաքանչյուր դպրոցի ուսուցիչների և աշակերտների համար պատրաստվել են «Վրաստան-ԵՄ. Ակնկալիքներ, առասպելներ և իրականություն» գրքույկները, որոնք կօգտագործվեն դասերի ժամանակ: Դրա հիման վրա պատրաստվել է նյութ նաև ուսուցիչների համար, որտեղ բացատրվում է, թե ինչպես պետք է աշխատեն երեխաները, քանի րոպե պետք է տրվի որոշակի ակտիվության համար և ինչպես հասնել արդյունքների: Դասընթացի ավարտին տեղի ունեցավ քննարկում:

06

Մինչ թրեյնինգը նույն նախագծի շրջանակներում 5 գյուղերում անցկացվել են երկու սոցիալական հարցումներ: Առաջին հարցման ժամանակ բնակչությունը արտահայտեց իր տեսակետը, կիսվեցին մտավախություններով և պատմեցին առասպելների մասին, որոնք տարածված են բնակիչների շրջանում: Քննարկվեցին հարցեր, որոնք հետաքրքրում էին բնակչությանը և բաժանվեցին բրոշյուրները մանրամասն բացատրություններով: Երկրորդ հարցման ընթացքում պարզ դարձավ, որ բնակչության կարծիքը փոխվել է: Մարդիկ սկսեցին տարբեր կերպ նայել Եվրամիության ինտեգրման հեռանկարին: Բայց կան մի շարք հարցեր, որոնք դեռևս մտահոգում են մեր բնակչությանը:

Ելիզավետա Գալուստյան