Ախալքալաքի շրջանի բյուջեից հատկացվել է 128 763 լարի շրջանի 64 գյուղերից և շրջանի մայրուղիներին տեղադրված աղբարկղերից աղբի տարհանման համար:
Այդ աշխատանքները իրականացնելու համար 2017 թ.-ի հուլիսի 18-ին Ախալքալաքի Շրջանային Վարչությունը հայտարարել էր տենդեր-մրցույթ, որին մասնակցել է մեկ ՍՊԸ «Սանմաքրում» ընկերությունը և հաղթել տենդերը սկզբնական 128 763 լարի գումարով:
Տենդեր-մրցույթի պայմանների համաձայն, ՍՊԸ «Սանմաքրումը» պետք է տարհանի 64 գյուղերից 4100 խորանարդ \ մ աղբ և 2640 խորանարդ \ մ`աղբ արկղերից, որոնք տեղադրված են ավտոմայրուղիների վրա տարբեր վայրերում: Մասնավորապես, 16 աղբարկղից տեղադրված Ախալքալաք- Կոթելիա մայրուղու վրա, 6 աղբարկղից՝ Ախալքալաքի ծայրամասից մինչ «Խանդո Խան» (Ախալքալաք-Ախալցխա մայրուղի): Ինչպես նաև Կարծախի մայրուղու վրա տեղադրված 16 աղբարկղից ու Ախալքալաք- Գումբուրդո մայրուղու 6 աղբարկղից:
Ըստ ՍՊԸ «Սանմաքրումի» տնօրեն Պարգև Յորդանյանի, Բարալեթում և Ախալքալաք-Գումբուրդո մայրուղու վրա նրանք դեռ չունեն աղբարկղեր:
«Բարալեթի ճանապարհին և Ախալքալաք-Գումբուրդո ճանապարհին մենք նախատեսել ենք տեղադրել աղբարկղեր, պարզապես հիմա մենք դրանք չունենք, մենք սպասում ենք 100 աղբարկղերի: Կստանանք և կտեղադրենք ոչ միայն այդ վայրերում, այլև քաղաքում », – ասում է Պարգև Յորդանյանը:
64 գյուղերի աղբավայրերից, որոնք ստեղծվել են բնակիչների կողմից, աղբը կտարհանվի երկու ամսվա ընթացքում, իսկ մայրուղիների աղբամանները կմաքրվեն մինչ 2018 թ.-ի հունվարի 31-ը: Աղբը տարհանվում է Նինոծմինդայի աղբավայր:
Ըստ Պարգև Յորդանյանի, նրանք արդեն գիտեն վայրերը, որտեղ գյուղերի բնակիչները թափում են աղբը ու արդեն վաղը կսկսեն մաքրել այդ վայրերը:
«Մենք երեկ ենք ստորագրել համաձայնագիրը և վաղը կսկսենք աշխատանքները: Նախորդ տարվա համեմատ գյուղերում աղբի քանակը աճել է, հնարավոր է բնակիչները արդեն գիտեն, որ մենք պետք է մաքրենք և թափում են աղբը այնտեղ: Օրինակ, եթե Գոման գյուղից անցյալ տարի մենք տարհանել ենք 5 ավտոմեքենա աղբ, ապա այս տարի արդեն տարհանելու ենք 10 ավտոմեքենա աղբ », – ասում է Պարգև Յորդանյանը:
Արդեն մի քանի տարի է շրջանային իշխանությունները փորձում են գյուղերը աղբից մաքրելու տարբեր ուղիներ փնտրել, սակայն փորձած մեթոդները դեռ այդքան էլ արդյունավետ չեն: Թե ինչպիսին են լինելու այս տարվա արդյունքները պարզ կդառնա 2 ամսից:
Շուշան Շիրինյան