Ավարտվել է Ջիգրաշեն և Հեշտիա գյուղական համայնքների ճանապարհների ասֆալտապատումը, շարունակվում է Նինոծմինդայի քաղաքային փողոցների վերականգնումը:

Ջիգրաշեն և Հեշտիա գյուղերի ճանապարհների ասֆալտապատումը ֆինանսավորվել է Տարածաշրջանային զարգացման հիմնադրամի կողմից: Հեշտիայի գյուղական համայնքի 1600 մետր երկարությամբ ճանապարհահատվածի երեսպատման համար հատկացվել է ավելի քան 592 000 լարի: Իսկ 1100 մետր երկարությամբ ճանապարհի երեսպատման համար Կենտրոնական մայրուղուց մինչ Ջիգրաշեն գյուղ հատկացվել էր 493 000 լարի: Այս աշխատանքներն ավարտվել են, և ճանապարհները հանձնվել են շահագործման:

Նինոծմինդա քաղաքում իրականացվում է ասֆալտապատում վեց փողոցներում. Կերցխովելի, Փիրոսմանի, Կիրովի, Միկոյան, յուրաքանչյուր փողոցում` 350-400 մետր, իսկ Չապաևի և Ճավճավաձեի փողոցներում` 300-350 մետր: Այս նախագծերը նույնպես ֆինանսավորվում են Տարածաշրջանային զարգացման հիմնադրամի կողմից:

Բարձրլեռնային շրջանների զարգացման հիմնադրամից նախատեսված է ասֆալտապատել Գոգոլի փողոցը մոտ 700 մետր կտրվածքով: Իսկ տեղական բյուջեից հատկացվել է 100 000 լարի Հայկական փողոցի ասֆալտապատման համար:

Ասֆալտապատման բոլոր աշխատանքները իրականացնում է «Ջավախ Ավտո Գզա» ընկերությունը:

Ըստ Նինոծմինդայի Շրջանային վարչության ենթակառուցվածքների բաժնի պետ Ռուբեն Ղազարյանի, այդ բոլոր աշխատանքները կավարտվեն այս տարվա օգոստոսի վերջ:

Բորիս Ղարսլյան