Ախալքալաքում խոտհնձի սեզոնն է. մեկը հավաքում է վաճառելու համար, իսկ մյուսը՝ ձմռանը քիչ գնելու համար: Խոտը այս տարի քիչ է, այդ պատճառով չոր խոտի տուկը արժի 8 լարի, անցյալ տարվա 4 լարիի փոխարեն:

Գյուղերում, որտեղ հիմնականում զբաղվում են անասնապահությամբ, ձմռան համար խոտ են հավաքում: Այն հիմնականում տեղի է ունենում հուլիսի վերջին և օգոստոսի սկզբին:

s3

Ընտանիքի բոլոր անդամները մասնակցում են խոտհնձին: Եթե տղամարդիկ հնձում են խոտը, կանայք և մեծահասակ երեխաները հավաքում են դեզերը, որոնք հետագայում վերածվում են տուկի: Վերջին տարիներին գյուղերում սկսել են ավելի շատ օգտվել ժամանակակից տեխնիկայից, ինչը բավականին նվազեցնում է աշխատանքը կիզիչ արևի տակ, բայց ինչպես նախկինում կանայք նորից հագնվում են սպիտակ և ծածկում դեմքն ու գլուխը արևից:

s18

a2

Նախկինում խոտհնձին երկար էին պատրաստվում, վերցնում էին վրաններ, ուտելիք և մի ամսով շարժվում դեպի սարերը, որտեղ հիմնականում հնձում էին խոտը: Հավաքումն ու տեղափոխումը այդքան ժամանակ էր պահանջում: Հիմա տեխնիկայի զարգացման պայմաններում խոտի հավաքման պրոցեսը տևում է ավելի քիչ:

s5

s6

Չնայած տեխնիկայի օգտագործումը լայնորեն տարածված է, բայց դեռ կարելի է տեսնել հին, ավանդական խոտի տեղափոխման միջոցներ:

s14

Ինչպես և առաջ խոտհնձի սեզոնը և հավաքումը նշանավորվում էր անասունների մորթով:
«Մայրական կողմի պապիկս՝ Գառնիկը ուներ իր ավանդույթները խոտհնձից առաջ: Դեռ 7-8 տարի առաջ, նա սովորաբար նախքան խոտհավաքի պրոցեսը մորթում էր մի քանի ոչխար ու պատրաստում ղավուրմա: Իսկ երբ սկսում էին հավաքել խոտը, նա վերցնում էր ղավուրման, վրաններն ու մեկ կամ երկու ամսով բարձրանում սարերը: Միսը նա այնպես էր պատրաստում որ չփչանար: Այդ ժամանակահատվածում շատ էին միս ուտում, քանի որ շատ էներգիա էին ծախսում, իսկ միսը ուժ է տալիս», – պատմում է Ջիգրաշեն գյուղի բնակչուհի Արմինե Քթոյանը:

s8

Այս տարի խոտը քիչ է, ինչը պայմանավորված է եղանակի չորությամբ և անձրևների բացակայությամբ:

s19

Քրիստինե Մարաբյան