«Ռուսթավի 2» հեռուստաընկերության շենքում տեղի ունեցած հրդեհի պատճառով, այն տասնյակ հազար լարիի վնաս է կրել: Այս մասին տեղեկացնում է հեռուստաընկերությունը:
Հրդեհը բռնկվել է կեսգիշերին մոտ, և այն մարելու համար մի քանի ժամ է պահանջվել: Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը սկսել է հետաքննություն Վրաստանի Քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի համաձայն, ինչը նախատեսում է վնաս հասցնել կամ ոչնչացնել ուրիշի ունեցվածքը:
«Վնասը դեռ լիովին չի գնահատվել: Մասնագետները աշխատում են և ամեն րոպե աճում է փչացած տեխնիկայի քանակը: Հրդեհը շատ ուժեղ էր, և բնական է, որ ծուխը բարձրացել է վերին հարկեր և վնասել համակարգիչների մի մասը », – հայտարարել է հեռուստաալիքի տեղեկատվական բաժնի ղեկավար Նոդար Մելաձեն: