Բաթումիում անցկացվող World martial arts festival – ին (Համաշխարհային մարտարվեստի փառատոն) Նաիր Մելիքյանը քիք-բոքսինգ մարզաձևում նվաճել է իր առաջին գոտին:

Ջավախքից Նաիր Մելիքյանը մենամարտելով մեծահասակների շրջանում, 70 կգ քաշային կարգում, պրոֆեսիոնալ մենամարտում բացարձակ առավելությամբ հաղթանակ է տարել Իրանի իսլամական հանրապետության դրոշի ներքո հանդես եկող, ազգությամբ ադրբեջանցու նկատմամբ:

Nair

«Ես իմ հաղթանակը նվիրում եմ հայրիկիս, ես նրան խոսք էի տվել, որ անպայման ադրբեջանցուն հաղթելու եմ: Շնորհակալ եմ իմ մարզիչ Ատոմ Էլիզբարյանին, ով միշտ իմ կողքին է, Աստծո օրհնությունը միշտ իր հետ լինի: Ինձ մեծ աջակցություն ցուցաբերեցին Ադամ Այվազյանն ու Սերժիկ Տոնականյանը: Շնորհակալ եմ Աստծուն, որ ինձ օգնեց»,- ասաց քիք-բոքսինգ մարտարվեստի չեմպիոն Նաիր Մելիքյանը:

World martial arts festival-ին մասնակցում էին աշխարհի 9 պետություններ, այդ թվում՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Իրան և այլն:
Նաիր Մելիքյանը ներկայացնում է Ախալքալաքի Սպորտ դպրոցը: Նրան մարզում է Ատոմ Էլիզբարյանը:

Աղունիկ Այվազյան