ԱՄՆ Կոնգրեսի կայքում հրապարակվել է Ռուսաստանի հետ հարաբերություններում Վաշինգտոնի նոր պատժամիջոցների օրինագիծը, որի քվեարկությունը պետք է տեղի ունենա հուլիսի 25-ին:
Փաստաթուղթը նախատեսում է ռուսական բանկերի առավելագույն շուկայական ֆինանսավորման ժամկետի կրճատումը մինչ 14 օրով, նավթագազային ընկերություններինը մինչև 30 օրով:
Վաշինգտոնը ևս մեկ անգամ հրաժարվում է աջակցել “Հյուսիսային հոսանք 2” գազամուղին, քանի որ այն ունի բացասական ազդեցություն Եվրամիության էներգետիկ անվտանգության վրա, Կենտրոնական և Արեւելյան Եվրոպայի գազի շուկայի զարգացման ու էներգետիկ բարեփոխումներին Ուկրաինայում:
Բացի այդ, օրինագծում նշվում է, որ պատժամիջոցները չպետք է վերաբերվի ԱՄՆ-Ռուսաստան համագործակցությանը տիեզերական բնագավառում: Փաստաթուղթը նախատեսում է Սպիտակ տան առաջնորդի իրավունքի սահմանափակումը Ռուսաստանի և Իրանի հարաբերություններում, պատժամիջոցների մեղմացման կամ հեռացման հարցի որոշման մեջ: Դա անելու համար, Դոնալդ Թրամփին կպահանջվի Կոնգրեսի հավանությունը:
Կոնգրեսը եզրակացնում է, որ Ռուսաստանի կառավարության 2014 թ.-ին Ղրիմի անեքսիայով, 2008 թ.-ին Հարավային Օսիայի և Աբխազիայի ապօրինի օկուպացիայով և Ուկրաինայի արևելքում ապակայունացնող գործողություններով շարունակում է խախտել իր պարտավորությունները, որոնք վերցրել է իր վրա տարբեր անվտանգության երաշխիքների մասին հուշագրերում:
Նույն փաստաթղթում նշվում է, որ Ռուսաստանը շարունակում է անտեսել 2008թ.-ին Վրաստանի հետ ստորագրված համաձայնագրի պայմանները, որը պահանջում է ռուսական զորքերը դուրս հանել Վրաստանի տարածքից, ապահովել մարդասիրական խմբերի ազատ հասանելիությունը Հարավային Օսիա և Աբխազիա, ինչպես նաև հակամարտության գոտում Եվրամիության դիտորդական առաքելության դիտարկումների իրականացումը:
Կոնգրեսը Ռուսաստանի Դաշնությանը պատասխանատվության է ենթարկում Ուկրաինայում բռնության համար: Կոնգրեսը կոչ է անում երկրի նախագահին պահանջել ռուսական իշխանություններից. դուրս բերել իր զորքերը Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի տարածքներից, վերադարձնել այդ տարածքների սահմանների վերահսկողությունը այդ երկրների համապատասխան իշխանություններին:
Փաստաթղթում նշվում է, որ Ռուսաստանի իշխանությունները կիրառել են ու շարունակում են ուժ կիրառել Վրաստանի և Ուկրաինայի նկատմամբ, հետախուզական գործողություններ, որը ներկայացնում է հստակ սպառնալիք Եվրոպայի և Եվրասիայի երկրների համար:
Օրինագծում նշվում է, որ 2018-19 ֆինանսական տարում ռուսական ազդեցությանը հակազդելու համար կհատկացվի 250 մլն դոլար, որը պետք է ուղղված լինի տարբեր նպատակների: Օգնության հատկացնելու ցանկում այն երկրներն են, որոնք ներգրավված են ՆԱՏՕ, կամ ԵՄ գործունեության տարածման պրոցեսում, այդ թվում նաև` Ալբանիան, Բոսնիան և Հերցեգովինան, Վրաստանը, Մակեդոնիան, Մոլդովան, Կոսովոն, Սերբիան և Ուկրաինան: