Ախալքալաքում այսօր կարելի է ջրել բոլորին, անկախ նրանից, թե ով, ուր է շտապում, կարող եք ջրել և կշտամբանք չստանալ: Այս տոնը` Վարդավառն է:

Ամռան սկսվելուն պես բոլոր երեխաները անհամբերությամբ սպասում էին այս օրվան, աշխարհի բոլոր հայերի սիրված տոն` Վարդավառին: Շատերը շոգ օրերին միմյանց վրա ջուր էին տալիս, անվանելով իրենց խաղը` Վարդավառ:

vartavar3

vartavar12

Այսօր առավոտից երեխաները պատրաստել էին մեծ ջրի թասերը, և խողովակներով լցրել թասերը ջրով: Փողոցները բաժանվում էին երկու մասի` վերին և ստորին, և ամբոխով հարձակվում էին միմյանց վրա դույլերով իրար վրա ջուր լցնում, և երբ չէին հասցնում լցնել դույլերը, ջրում էին իրար:

vartavar7

Սկզբից մեծահասակները հեռու էին մնում համընդհանուր մանկական զվարճանքից, սակայն համաժողովրդականորեն հավատում են, որ եթե ջրեն Վարդավառին, ապա ամբողջ տարին կլինի հաջողակ:

vartavar13

vartavar10

vartavar9

Ջուր էին լցնում նաև անցնող մեքենաներին, վարորդները շատ արագ բարձրացնում էին մեքենաների ապակիները, ժպտում հաջողությանը, որ երեխաները չհասցրեցին թրջել նրանց:

vartavar6

Համընդհանուր զվարճանքին ներգրավված էին նաև Ախալքալաքի ամենափոքրիկ բնակիչները:

vartavar15

vartavar14

Հայ ավանդական տոների շարքում Վարդավառը` դա ամենամեծ ամառային տոնն է, Հայկական Եկեղեցու գլխավոր և ամենից սիրված ամառային տոնը ժողովրդի շրջանում: Այն նշվում է Զատիկից 98 օր հետո: Տոնը հիմնվել է ի պատիվ Տիրոջ Պայծառակերպության, որը տեղի է ունեցել Թաբոր լեռան վրա: Ըստ Աստվածաշնչի, Հիսուս Քրիստոսը երեք առաքյալների` Պետրոսի, Հակոբոսի և Հովհաննեսի հետ բարձրացան Թաբոր լեռը, որտեղ նրանց երևացին Մովսես ու Եղիա մարգարեները: Խոսելով նրանց հետ, Քրիստոսը այլակերպվեց, և նրա զգեստները դարձան սպիտակ ինչպես ձյունը: Սակայն, այս տոնը չնայած իր քրիստոնեական էության, պահպանել է մի շարք հեթանոսական գծեր: Այդ օրը մարդկանց մոտ ընդունված է միմյանց վրա ջուր լցնել, բաց թողնել աղավնիներ, բայց եկեղեցին տվել է այս սովորույթներին քրիստոնեական մեկնաբանություն հիշողություն Ջրհեղեղի և Նոյի աղավնու մասին:

Մարդկանց մոտ Վարդավառը, նույնպես կապում են պտղաբերության հետ, քանի որ միմյանց ջրելով շոգ ամառային օրը, նրանք կարծես անձրև են խնդրում, որպեսզի հողերը հագենան ջրով, և տարին բերրի լինի:

Քրիստինե Մարաբյան