Հայտնի դարձավ «Ինչպես մեր լեռն է կանգուն» ջավախքյան ասմունքի փառատոնի լավագույն 12 մասնակիցների անունները, ովքեր ելույթ կունենան Շուշիում հուլիսի 30-ից օգոստոսի 3-ը կայանալիք համահայկական ասմունքի 6-րդ փառատոնին:

paraton

Հուլիսի 21-ին Ախալքալաքի Մշակույթի տանն անցկացվեց ասմունքի փառատոնի երկրորդ փուլը: 42 մասնակիցներից 12 լավագույններն անցան եզրափակիչ փուլ:

Ասմունքի փառատոնին շնորհավորական խոսքով հանդես եկավ Ախալքալաքի շրջանային ժողովի նախագահ Համլետ Մովսիսյանը: «Շնորհավորում եմ բոլորին: Յուրաքանչյուրիդ մասնակցությունն արդեն իսկ հաղթանակ է: Այս փառատոնը գալիս է ապացուցելու, որ գիրքն ու գրականությունը մեր լավագույն ուղեկիցն է»,- ասաց Համլետ Մովսիսյանը:

Փառատոնը մեկնարկեց հունիսի սկզբին՝ Ծալկայում, Ախալքալաքում, Նինոծմինդայում և Ախալցիխեում: Շրջանային փուլի լսումներին ընդհանուր առմամբ մասնակցեցին 146 աղջիկներ ու պատանիներ, որոնցից միայն 40 կարողացան անցնել հաջորդ փուլ: Մասնակիցները ժյուրիի դատին ներկայացրին իրենց բանավոր խոսքը:

paraton asmunqi

Ժյուրիի նախագահ, գեղարվեստական խոսքի վարպետ Մարինե Մխիթարյանն ասաց.

«Շատ մեծ տարբերություն կա անցած տարիների հետ համեմատ, այսօր իրոք մեր լեզվի մշակույթը զարգացում է ապրել և այո այն բարձունքի վրա է: Անցած տարիներին ասում էինք, որ բարբառը խանգարում է երեխաներին: Այս տարի ես դա չզգացի, հայոց լեզուն հնչեց մաքրամաքուր: Երեխաները լավ տվյալներ ունեն, բայց կաշկանդված և հուզված էին ասում: Սակայն պետք է վստահ լինեն, նրանք կանգնելու են Արցախի հաղթանակած հողի վրա», – ասաց Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ավագ դասախոս, գեղարվեստական խոսքի վարպետ Մարինե Մխիթարյանը:

asmunq

Ասմունքի համահայկական փառատոնը կազմակերպվում է Արցախում արդեն 6-րդ անգամ: Համահայկականին մասնակցելու համար Ջավաքխում ևս անցկացվում է փառատոն, որը կազմակերպում է Վրաստանի Հայ Օգնության Միությունը:

inchpes lern e mer kangun

Աղունիկ Այվազյան