Ախալքալաքում բացվել է ճգնաժամային կենտրոն, որտեղ կարող են 3 օրով ապաստանել ընտանեկան բռնությունից տուժած, կանայք և երեխաները: Ինչպես նաև այստեղ կօգնեն հոգեբանական և իրավաբանական խորհրդատվությամբ, և կտան որոշակի գիտելիքներ, որպեսզի կանայք իրենց համար աշխատանք գտնեն:
Սովորական տեսքով տունը Նալբանդյան փողոցում` մի նոր երևույթ է Ախալքալաքի համար: Քաղաքում, որտեղ սովորաբար չեն խոսում ընտանեկան բռնությունից, այսօր բացվել է բռնությունից տուժածների ճգնաժամային կենտրոն:
«Ոչ ընտանեկան բռնությանը» նախագծի բացման արարողությանը, բացի հիմնական աշխատակազմի և կամավորների, մասնակցեցին նաև ոչ պետական և իրավապաշտպան կազմակերպություններ, ինչպես նաև Նինոծմինդայի շրջանի տեղի իշխանությունների ներկայացուցիչները: Ախալքալաքի շրջանի ներկայացուցիչները բացակայում էին:
«Ոչ ընտանեկան բռնության» նախագծի հիմնական նպատակն է գիտելիքների և իրազեկության բարձրացումը, արդյունավետ պայքար ընդդեմ ընտանեկան բռնության: Բացի այդ, բռնությունից տուժած կանանց և երեխաների պաշտպանությունը և աջակցությունը:
Խորհրդատվական կենտրոններ այս նախագծով բացվել են ոչ միայն Ախալքալաքում և Նինոծմինդայում, այլև Քվեմո-Քարթլի տարածաշրջանում և Սամցխե-Ջավախք շրջանի այլ քաղաքներում: Այս նախագիծը ֆինանսավորվում է Եվրամիության կողմից 375 000 եվրո չափով: Անձնակազմի քանակը՝ 60 մարդ, նրանցից 5-ը համակարգողներն են, ովքեր նախագիծն են վարում:
Տունը, որտեղ գտնվում է ճգնաժամային կենտրոնը, բաղկացած է 4 սենյակներից և խոհանոցից: Կենտրոնի սենյակներից մեկում կարող է ապաստանել ճգնաժամային իրավիճակի դեպքում 3 օրով, տուժողը կարող է օգտվել խոհանոցից: Սենյակը ունի ամեն անհրաժեշտ պարագաները տուժողի և երեխաների համար. մահճակալ, մանկական մահճակալ և խաղալիքներ: Բռնության զոհերը նաև կարող են ստանալ իրավական և հոգեբանական աջակցություն:
Որպեսզի կանայք տնտեսապես կախված չլինեն մյուսներից, այստեղ բացվել է անգլերենի, կոսմետոլոգիայի և հաշվապահական դասընթացներ: Եթե անհրաժեշտ լինի նրանց հետ կաշխատեն բժիշկներ, հոգեբաններ և իրավաբաններ:
Ըստ հեղինակի, և նախագծի հիմնական համակարգող Ալլա Բեժենցևայի, նրանք երկար են քայլել դեպի այս նախագծի իրականացմանը:
«Երկար ժամանակ փորձում էինք իրականացնել այդ նախագիծը, անցկացնում էինք ուսումնասիրություններ: Ուսումնասիրությունները պարզել են, որ առաջին տեղում տնտեսական բռնություններն են: Տնտեսական իրավիճակի հիման վրա, փողի պակասի, ամենից հաճախ տեղի են ունենում ընտանեկան բռնությունները: Երբ ամուսինները մեկնում են, իսկ ծնողները, ընտանիքի մեծահասակները, մենք ամենից շատ բախվում ենք դրա հետ Ծալկայում, ակնածանքով են վերաբերվում իրենց որդիներին և պահպանում նրանց պատիվը: Առաջին տեղում է ամբողջ այգի-հող նրա վրա է և երկրորդ, երեխաները նրա վրա են, և հաճախ տղամարդիկ մոռանում են, նույնիսկ գումար ուղարկել, և ֆինանսականը և ամեն ինչ, գումարած բռնություն ծերերի կողմից, պատիժ, ծեծ, արգելք շփվելու և այլն», – ասում է Ալլա Բեժենցևան:
Ըստ նրա, այն տեղերում, որտեղ նախագծով բացվել են խորհրդատվական կենտրոններ, աղջիկները չեն ավարտում դպրոցը: Սակայն, Ախալքալաքում իրավիճակն այլ է:
«Շատ զարմացած էի, որ դպրոցներում աղջիկների շատ փոքր տոկոսն է շարունակում ուսումը 9-րդ դասարանից հետո: Բայց Ախալքալաքում, իրավիճակն այլ է: Աղջիկների մեծամասնությունը ավարտում է 12-րդ դասարանը և ստանում ատեստատ: Այստեղ ես տեսնում եմ, որ աղջիկները ավելի ակտիվ են: Ես չէի կարծում, որ հատկապես անհրաժեշտ է պաշտպանել կանանց, ովքեր ամուսնալուծված են: Նրանք դառնում են, որպես հասարակության վտարանդիներ», – ասում է Ալլա Բեժենցեվան:
Խնդիրները, կապված ընտանեկան բռնության հետ շատ են: Հետևաբար, նախագծի շրջանակներում կատարվել է ուսումնասիրություն, որոնց հիման վրա կհրատարակվի գիրք:
«Ոչ ընտանեկան բռնությանը» նախագիծը կձգվի երկու տարի:
Ելիզավետա Գալուստյան