Ինտերնետից օգտվողները հաճախ ուշադրություն չեն դարձնում սոցիալական ցանցերում սպառնալիքներին, վիրավորանքներին, շանտաժին այն պատճառով, որ այդ փաստերը մնում են անպատիժ, և մարդիկ ամենից հաճախ օգտվում են դրանցից:
Շատերի համար ամեն ինչի թույլատրելիությունը Ինտերնետում հանցագործություն չէ: Մինչդեռ, կիբեր անվտանգությունը նշվում է ինչպես միջազգային իրավական տարածության, այնպես էլ առանձին երկրների օրենսդրության մեջ, նախատեսում է քրեական պատասխանատվություն համացանցային հանցագործությունների համար:
Բոլոր երկրները, որոնք ընդունել են «Կիբեր հանցագործությունների մասին» միջազգային կոնվենցիան, պարտավոր են հետևել կիբեր անվտանգության միջազգային չափանիշներին: Եթե խախտում են քաղաքացիների իրավունքները և երկրը չի պաշտպանում նրան, ապա նա կարող է դիմել Եվրոպական դատարան:
Հանրաճանաչության հետ միասին ինտերնետը ստացել է հանցավորության ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմեր: Սովորական օգտվողները կանգնած են անձնական տվյալների գողության վտանգի առաջ, անմիջապես համակարգչից: Այս տվյալները կապված են ֆինանսական վիճակի հետ, թվերի և PIN ծածկագիրը կրեդիտ քարտերից, անձնական տեղեկությունները, այդ թվում, լուսանկարներ և տեսանյութեր, որոնք հաճախ մարդիկ պահում են ոչ սոց. կայքերի համար (օրինակ ընտանեկան լուսանկարներ):
«Մուտք ունենալով այդ տեղեկություններին վնասակար ծրագիրը չի ջնջում ոչինչ այդտեղից, այլ մուտք է գործում կարդալու ամեն ինչ: Արդյունքում, «կոտրողը» մուտք է գործում ձեր համակարգչի տվյալներ և ներբեռնում այն: Իսկ ընկերությունները բոլոր վերոնշյալը, գումարած ներքին ցանցի օգտագործումը (ձեր IP հասցեի առկայության դեպքում) կամ սերվերներ DDoS հարձակումներ կազմակերպելու համար այլ ցանցի կամ սերվեր/հասցեի վրա: Ինտերնետային իրերի, երբ տեսախցիկի կամ հարմարանքը (այդ թվում խելացի տները) կարող են դառնալ տարանցիկ սարք հենց նույն DDoS հարձակումների, կամ անոնիմայզերների համար այլ համակարգիչների վրա հաքերային հարձակումների:
Բացի այդ, բոլոր վերոնշյալ հարձակումները կարող են լինել վնասակար բնույթի: Հաճախ, մուտքն այդ սարքեր օգնում է հաքերներին օգտագործելու ուղղորդիչներ և այլ սարքավորումներ կազմակերպելու իրենց սեփական մայներներ (կրիպտովալյուտա հավաքողներ): Օգտվողը կարող է չկռահել, որ իր երթուղիչով և ինտերնետ կապը, օգտագործվում է ստեղծելու համար բլոկչեյնա, որի հասույթը ստանում է հակերը», – բացատրում է IT մասնագետ Կոնստանտին Ստալինսկին:
Նման դեպքերը շատ են: Մեր պատասխանողը, ով խնդրեց չհրապարակել հոդվածը իր անունով, դարձել է շանտաժի և շորթման թիրախ: Նա չի ենթարկվել շանտաժին, բայց չի դիմել համապատասխան մարմիններին, որ մեղավորները գտնվեն և պատժվեն:
«Գողացել էր լուսանկարները, աշխատել նրանց վրա, պատճենել ընկերներիս ցուցակը, ստեղծել էջ իմ անունով, սպառնում էին ուղարկել լուսանկարները ընկերներիս: Ով էր չգիտեմ: Ես արդեն չեմ հիշում, որքան գումար էին նրանք պահանջել, բայց ուզում էին, որ ես այդ գումարը ուղարկեի էլեկտրոնային դրամապանակին: Ես նրանց պատասխանեցի, ինչ ուզում եք արեք ես գումար չեմ վճարելու: Հետո նրանք նվազեցրին գումարը: Գտել էին իմ բոլոր սոցիալական էջերը անուն ազգանունով: Ես այդ ժամանակ պարզապես գրեցի իմ բոլոր սոցիալական էջերում, որ գողացել են իմ մասին տեղեկությունները և շանտաժի են ենթարկում ինձ, չհավատաք լուսանկարներին, քանի որ դրանք կուղարկվեն կեղծ էջերից, իմ անուն, ազգանունով: Այն բանից հետո, երբ ես հրաժարվեցի, իմ ընկերներից ոչ մեկը չստացավ որևէ լուսանկար», – պատմեց մեր զրուցակիցը:
Նման հանցագործությունները դատապարտելի են Վրաստանում քրեական օրենսգրքի շրջանակներում: Օրինակ. 157-րդ հոդվածի երկրորդ մասը, նախատեսում է պատիժ` անձնական տվյալների և սնձնական կյանքի մասին տեղեկատվության ապօրինի օգտագործման և տարածման, այդ թվում` ինտերնետ ռեսուրսների: Նման արարքի համար Վրաստանի քրեական օրենսգիրքը նախատեսում է տուգանք և ուղղիչ աշխատանքներ 2 տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ, առավելագույնը 2 տարի ժամկետով: Եթե հանցագործությունը կատարվել է մի խմբի կամ անձի կողմից, ով չարաշահել է պաշտոնը, կամ, եթե հանցագործությունը կատարվել է տարբեր ձևերով, ապա պատիժը ավելի խստանում է և կարող է հասնել մինչ 5 տարվա ազատազրկման:
Կիբերանվտանգությունը ապահովում են 285, 286 հոդվածները, 157-րդ հոդվածի երկրորդ մասը, 151-րդը և այլն:
Մարդու իրավունքների պաշտպանության ակտիվիստները պնդում են՝ ինտերնետ անվտանգության կարելի է հասնել, եթե յուրաքանչյուր քաղաքացի, ով ենթարկվում է սպառնալիքների և շանտաժի դիմի իրավապահ մարմիններին:
Վրաստանի Քրեական օրենսգրքի 151-րդ հոդվածը փոխվեց, փոփոխություններն ուժի մեջ մտան այս տարվա հունիսին, այնտեղ ասվում է. «Մարդու ապօրինի հսկողությունը, նրա ընտանիքի անդամների, ընկերների, ուղղակիորեն կամ երրորդ կողմի միջոցով, ինչպես նաև ստիպել, անցանկալի հաղորդակցությունների հեռախոսով, ինտերնետով կամ այլ կապի միջոցներով, նման գործողությունները պատժվում են օրենքի համաձայն, կամ ուղղիչ աշխատանքներով, 120-ից 140 ժամ, կամ ազատազրկմամբ, առավելագույնը 2 տարի ժամկետով»:
Եթե նույն իրավախախտումը կատարվել է անչափահասի նկատմամբ, որը գտնվում է անպաշտպան վիճակում, հաշմանդամ կամ հղի անձի, կամ, եթե տվյալ հանցագործությունը կատարվել է մի խմբի կողմից կամ այլ ծանրացուցիչ հանգամանքներում, ազատազրկումը նախատեսվում է 2-ից 5 տարի:
Շատերը թաքցնում են, որ իրենց շանտաժի են ենթարկում, սպառնում, կամ ստիպում տհաճ հաղորդակցության, մտածելով, որ ինտերնետը նորմալ է: Նրանք հաճախ գտնում են պաշտպանման ուղիներ, ինչպիսիք են թաքցնել պրոֆիլը կամ ջնջել պրոֆիլից տհաճ անձին իրենց «ընկերներից»:
Ըստ IT մասնագետ Կոնստանտին Ստալինսկիի, անօրինական մուտքից անձի մասնավոր համացանցային տարածք կարելի է խուսափել, օգտագործելով անտիվիրուսներ, լիցենզավորված ծրագրային ապահովում, առաջին հերթին Windows, պահպանել տվյալների ամպիկում (Drive.Google, DropBox) երկքայլ թույլտվությամբ (Գաղտնաբառ-SMS-ը հեռախոսին` մուտք դեպի ծառայություն):
Սակայն, պաշտպանվել սպառնալիքներից ու շանտաժից սոցիալական ցանցերում կեղծ ակաունտների կողմից շատ ավելի բարդ է: Հատկապես, եթե զոհը հանրային անձ է, ինչպես հայտնի է իրադարձությունները` ինտիմ և անձնական բնույթի որոշ տեսանյութերի տարածումը վրացի հասարակական անձանց մասին: Նման և այսպիսի իրավիճակում ոչ ոք զարգացած տեխնոլոգիաների այս դարում անվտանգ չէ: Ոչ մեծ, ոչ փոքր քաղաքներում և գյուղերում:
Մի քիչ պաշտպանվելու համար սոցիալական ցանցերում կարող եք պարզապես նախքան «ընկերանալը» օտարների հետ, անհրաժեշտ է նախապես ստուգել պոտենցիալ ընկերոջ ակաունտը:
«Ավելի շուտ, հասկանալը որ դա բոտ չէ, դա այն վստահելի անձանց «շրջանակն» է (ընդհանուր ընկերներ), «իմ մասին» տեղեկատվության առկայությունը (այդ թվում` հեռախոսահամարը), լուսանկարների բազմազանությունը (խմբի անձանց նկարները, տեղադրելու ժամանակագրությունը, տեղերը – միացված է աշխարահագրական դիրքին), ստատուսների ոճը (ոչ թե պարզապես մի հղում, այլև ստատուսի տեքստը), ինչպես նաև ստատուսի մեկնաբանությունների պատասխանների տոնայնությունը: Գտնել մարդուն, ով սպառնում է կամ շանտաժի ենթարկում է հնարավոր է IP-ի միջոցով, որով նա մտել է Ինտերնետ: Ամեն անգամ, երբ ցանցը շատ են ծրագրերն ու սարքավորումները (MAC հասցեները) թողնում են հետք», – ասաց Կոնստանտին Ստալինսկին:
Քանի որ Ինտերնետային ցանցը համեմատաբար նոր իրականություն է, ապա «վատի» դեմ պայքարը այս իրականության մեջ դժվար է, սակայն այս դեպքում, շատ բան կախված է սովորական ինտերնետ օգտվողներից:
Քրիստինե Մարաբյան