Տեր Եղիշեի կյանքի ուղին երկրորդ անգամ նրան բերեց Ախալքալաք, ծառայելու եկեղեցում, որը նա սիրում է և կյանքը չի պատկերացնում առանց դրան։

ekexeci

77-ամյա Տեր Եղիշե ավագ քահանա Հարությունյանը 3-րդ սերնդի հոգևորական է: Տեր Եղիշեն արմատներով Կարսից է, ծնվել և մեծացել է Գյումրիում: Միջնակարգ կրթությունը ստացել է Գյումրիի №25 դպրոցում, որից հետո շարունակել է ուսումը Էջմիածնի հոգևոր ճեմարանում: Ճեմարանն ավարտելուց հետո, 1969 թ.-ին քահանա է ձեռնադրվել Հայկազուն արքեպիսկոպոսի մենաստանում: Ձեռնադրվելու ժամանակ, նա ստացավ Եղիշե անունը ի պատիվ իր պապի, ով նույնպես քահանա էր:

cerqer

1969թ.-ին նրան գործուղել են Վրաստան, մասնավորապես Ախալքալաք, որտեղ նա ծառայեց մինչ 1972 թվականը: Հետո երկար տարիներ նա ծառայել է Թբիլիսիի «Սուրբ Գևորգ» եկեղեցում, ինչպես նաև Բաթումիում և Ախալցխայում: Եվ ի վերջո, 2 տարի է ինչ վերադարձել է Ախալքալաք, որտեղ նա ծառայում է Սուրբ Խաչ եկեղեցում:

Surb Xach ekexeci

Քահանան ամեն առավոտ և երեկո մեծ հաճույքով ժամերգություն է կատարում Սուրբ Խաչ եկեղեցում, ըստ կնոջ՝ Մարգո Հարությունյանի, նա չի կարող պատկերացնել իր կյանքն առանց իր սիրելի եկեղեցու:

momavajar

Ուսանողական տարիներին Տեր Եղիշեն ունեցել է բազմաթիվ զբաղմունքներ և հետաքրքրություններ. թառ է նվագել, զբաղվել թեթև ատլետիկայով, շախմատով և այլ մարզաձևերով:

Ter Exishen tiknoj het

Ազատ ժամանակն անցկացնում է գրքեր կարդալով, նա սիրում է քայլել եկեղեցու բակում, կամ ժամանակը անցկացնել երեխաների հետ, ովքեր հաճախ են դիմում նրան խորհրդի կամ օգնության ակնկալիքով: Բացի այդ, քահանան ֆուտբոլի սիրահար է, հատկապես Հենրիխ Մխիթարյանի, ում, ըստ նրա հարգում է ոչ միայն ֆուտբոլային արժանիքների, այլ նրա մարդկային արժանիքների համար:

Ter Exishen erexaneri het

Տեր Եղիշեն հայտնի է իր աղոթքներով, որոնց շնորհիվ նա մարդկանց է բուժում: Օգնության խնդրանքով նրան դիմում են տարբեր երկրներից, այդ թվում Ռուսաստանից:

Ter Exishe qahana

Հոգևորականը մեծ ընտանիք ունի՝ 3 որդի և 1 դուստր: Նրա որդիներից մեկը ու թոռը հոր հետքերով գնացին, նույնպես ընտրելով հոգևորականի ճանապարհը, այս պահին թոռը, ինչպես նախկինում պապը, սովորում է Էջմիածնի Հոգևոր Ճեմարանում:

Մարգարիտա Խասանշինա
Քրիստինե Հակոբյան

Նյութը տպագրվել է «Ավելի շատ քաղաքացիական ակտիվություն jnews.ge-ում» ծրագրի շրջանակներում: Նյութի հեղինակներն են այս ծրագրի երիտասարդական խմբի անդամները: