Հասարակություն 7 Հուլիսի, 2017 • Կոյուղին մաքրվեց, բայց ջուրը նորից հոսում է

Այսօր Ձնելաձե փողոցի կոյուղին մաքրվեց Գորիից ժամանած տեխնիկայի օգնությանբ, դրա հետ մեկտեղ Վրաստանի միացյալ ջրամատակարարման Ախալքալաքի սերվիս կենտրոնը մաքրել է նաև բնակիչների նկուղները: Սակայն ջրամատակարարման վերականգնումից հետո Ձնելաձեով ջուրը նորից հոսում է։

Տեխնիկան, որը ժամանել էր Գորիից կեսօրից աշխատում էր Ձնելաձե փողոցի կույուղու խցանված հատվածում, և մի քանի ժամվա աշխատանքի արդյունքում հաջողվել է մաքրել կոյուղին։

Արդեն 6-րդ օրն էր Ձնելաձե փողոցի բնակիչների բողոքի առիթ հանդիսացող կոյուղին խցանված էր հսկա քարակույտերով ու այլ առարկաներով։

«Կոյուղին արդեն մաքրված է, մաքրված են նաև բնակիչների նկուղները։ Կարելի է ասել մի քանի օրերում առաջացած խնդիրները ամբողջությամբ վերացված են», — ասաց Վրաստանի միացյալ ջրամատակարարման Ախալքալաքի սերվիս կենտրոնի տնօրեն Վարդ Մոսոյանը։

Սակայն եերկու ժամ անց, jnews.ge-ն ստացավ հաղորդագրություն Ձնելաձե փողոցի բնակչից:
«Նույն վիճակն է: Ջուրը միացնելուց հետո նույն կերպ կոյուղու ջուրը հոսում է փողոցով», — գրում է փողոցի բնակիչ Գարիկ Քամալյանը:

Խցանումը մաքրելու ժամանակ աշխատակիցներն ասում էին, որ եթե չստացվի այսկերպ մաքրել, ապա հնարավոր է անհրաժեշտ կլինի քանդել ասֆալտը ավելի շատ և փոխել կոյուղու գիծը:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝