2017թ.-ի հուլիս 11-ին Ախալքալաքում ժամը 10:00 կսկսվի «Իմ մաքուր քաղաքը» ակցիան, դրան կարող են մասնակցել բոլոր ցանկացողները:
Ակցիայի նախաձեռնողն է մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանի բյուրոն: Ինչպես հաղորդեցին բյուրոյից. «Ակցիան անցկացվում է կամավորության զարգացման հովանու ներքո: Ակցիայի շրջանակներում բոլոր գործունեությունները անցկացվում են անհատույց հիմունքներով, չհետապնդելով որևէ նպատակներ»:
Բյուրոյի գլխավոր մասնագետ Իրինա Մեծատունովան կոչ է անում բնակիչներին աջակցել և մասնակցել ակցիային: Ակցիայի շրջանակներում կմաքրվեն փողոցները և հարակից բակերը:
«Անհրաժեշտ սարքավորումները կտրամադրվեն բոլորին: Հետաքրքրվածները կարող են դիմել պատգամավորի բյուրո կամ զանգահարել 599 44 24 75 հեռախոսահամարով», – ասվում է պատգամավորը բյուրոյի հաղորդագրությունում: