Ախալքալաքում 2015-2016 թվականի 523 շրջանավարտներից 5-ը պարգևատրվեցին ոսկե, իսկ 6 արծաթե մեդալներով:
Ընդհանուր առմամբ Վրաստանում 2015-2016 ուսումնական տարում դպրոցը ոսկե մեդալով է ավարտել 1 861 շրջանավարտ, որոնցից 588 Թբիլիսիի դպրոցներից, իսկ 5 Ախալքալաքի: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի Կրթության և գիտության նախարարությունը:
Նշնեք, որ 2016-2017 ուսումնական տարում դպրոցը գերազանց առաջադիմությամբ ավարտած աշակերտների տվյալներն արդեն ներկայացվել են ԿԳ նախարարությանը և աշնանը պարզ կլինի մեդալակիրների թվաքանակն ու անունները:
Շրջանավարտները դպրոցական ավարտական ատեստատներ կստանան հունիսի 21-ից սկսած, իսկ Ազգային միասնական քննությունները կսկսվեն հուլիսի 3-ից:
Վրաստանի դպրոցներում ուսումնական տարին տարբեր դասարանների աշակերտների համար ավարտվեց տարբեր ժամանակ: Այս տարի առաջին դասարանցիները դպրոցն ավարտեցին մայիսի 27-ին, շրջանավարտները՝ մայիսի 20-ին, իսկ 2-11-րդ դասարանցիները՝ հունիսի 15-ին:
2017-ին Վրաստանում դպրոցն ավարտեցին ավելի քան 40 000 շրջանավարտ: Նրանց համար դպրոցական «Վերջին զանգը» հնչեց սկսած մայիսի 19-29-ը: Այժմ նրանցից շատերը պատրաստվում են իրենց կյանքի ամենակարևոր փուլերից մեկին՝ բուհ ընդունվելուն: Վրաստանում Ազգային միասնական քննությունները կսկսվի հուլիսի 3-ին և կշարունակվի մինչև նույն ամսվա 27-ը: Ուսանող դառնալու համար անհարժեշտ է հաջողությամբ քննություններ հանձնել 3 առարկաներից՝ ընդհանուր ունակություններ, վրաց լեզու և գրականություն, օտար լեզու, ինչպես նաև մեկ քննություն սեփական ընտրությամբ:
Աղունիկ Այվազյան