Ընդդիմությունը մեղադրում է Վրաստանի իշխանություններին պոպուլիզմի մեջ, ընտրությունների նախաշեմին գյուղատնտեսական նշանակության հողերի օտարերկրացիներին վաճառելու օրենքի մեջ փոփոխություններ կատարելու պատճառով:
Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց “Գյուղատնտեսական հողերի սեփականության մասին” օրենքում փոփոխությունները, ըստ որի, կասեցվում է այն կանոնը, որը թույլ է տալիս վաճառել գյուղատնտեսական նշանակության հողերը օտարերկրյա քաղաքացիներին և իրավաբանական անձանց:
Փոփոխության օգտին քվեարկել են խորհրդարանի 150 պատգամավորներից 95-ը, որոնց թվում էին իշխող կուսակցություն «Վրացական երազանք-Դեմոկրատական Վրաստան» ներկայացուցիչները և ընդդիմադիր դաշինքի «Հայրենասերների դաշինքի» ներկայացուցիչները: Մորատորիումի ներդնելուն դեմ էին քվեարկել ընդդիմադիր կուսակցության «Միացյալ ազգային շարժում» և «Ազատության Շարժում-Եվրոպական Վրաստան» պատգամավորները:
Օտարերկրացիներին հողերի վաճառքի մորատորիումը կգործի այնքան ժամանակ մինչև, համապատասխան փոփոխությունները չմտցվեն Վրաստանի Սահմանադրության մեջ: Վրաստանի գլխավոր օրենքի թարմացման նախագիծն արդեն հասել է խորհրդարանի քննարկմանը: Նախքան մորատորիումի հարցը քվեարկության դնելը լիագումար նիստում տեղի է ունեցել բանավեճ:
«Ազատության Շարժում-Եվրոպական Վրաստան» կուսակցության պատգամավոր Օթար Կախիձեն մեղադրեց իշխանություններին պոպուլիզմի մեջ, և դա կապեց տեղի իշխանությունների մարմինների ընտրությունների հետ, որը տեղի կունենա այս տարվա հոկտեմբերին:
«Ես ուզում եմ դիմել վրաց հասարակությանը: «Վրացական երազանքի» կողմից ներկայացրված նախաձեռնությունը մորատորիումի մասին համարվում է շատ էժան նախընտրական պոպուլիզմ: Մոտենում են տեղի ինքնակառավարման մարմինների ընտրությունները, համապատասխանաբար, մեր գործընկերները փորձում են, ինչ-որ հիանալի է` հայրենասիության անունից իրենց համար միավորներ կուտակել», – ասաց Կախիձեն:
Մեկնաբանություններ կատարեցին նաև Իրավական հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Էկա Բեսելիան:
«Ես չեմ զարմանում, որ մենք և փոքրամասնությունը համաձայնության չենք գալիս այս հարցի շուրջ, քանի որ մենք ունենք այլ արժեքային համակարգ», – հայտարարել է Բեսելիան:
Վրաստանն արդեն ունի օտարերկրացիներին հողերի վաճառքի արգելքի փորձ: 2013 թ.-ին երկրի խորհրդարանը, մեծամասնությունը որում այն ժամանակ նույնպես ներկայացված էր «Վրացական երազանքը», սահմանել էր «Հողերի օգտագործման մասին» օրենքում փոփոխությունների արգելքի մասին:
Օտարերկրացիներին հողերի վաճառքի արգելք մտցնելու դեմ ելույթ ունեցավ Վրաստանի Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին, ով լարված հարաբերությունների մեջ է իշխող կուսակցության հետ: 2013 թ.-ին, նա վետո դրեց փոփոխությունների վրա, սակայն խորհրդարանը նրան հաղթեց:
Ավելի ուշ, սակայն, Վրաստանի Սահմանադրական դատարանը համարեց օտարերկրացիներին հողերի վաճառքի արգելքը երկրի գլխավոր օրենքին չհամապատասխանող: Այդ ժամանակ փորձագետները և առաջատար ընդդիմադիր կուսակցությունները նախազգուշացրեցին Վրաստանի իշխանություններին, վախենալով Վրաստանի գյուղատնտեսության ներդրումի նվազեցումից:
Օտարերկրյա ներդրումները գյուղատնտեսության և ձկնաբուծության մեջ 2016 թ.-ին կազմել են մոտ 10 մլն դոլլար, որը կազմում է ընդհանուր օտարերկրյա ներդրումների 0.6%-ը:
Sputnik-gerorgia