Այսօր Նինոծմինդայի Մշակույթի կենտրոնում կայացավ համերգ և տեղի ունեցավ Վրաստանի ֆուտբոլի երկրորդ լիգաի սռաջնությունը: Երկու միջոցառումներն էլ նվիրված էին Վրաստանի Անկախության օրվան:

Independence Nin

Մայիսի 26-ին, ժամը 14:00-ին Նինոծմինդայի շրջանի Մշակույթի կենտրոնում սկսվեց տոնական համերգը՝ նվիրված Վրաստանի և Հայաստանի անկախության օրվան: Համերգը սկսվեց Վրաստանի և Հայաստանի օրհներգերի կատարմամբ: Համերգի ընթացքում հնչեցին երգեր, բանաստեղծություններ և ժողովրդական պարեր: Միջոցառումը կազմակերպել էր Նինոծմինդայի Շրջանային վարչության Մշակույթի բաժինը և Նինոծմինդայի երաժշտական դպրոցը:

Independence Ninocmind

Independence Ninocmin

16:00-ին սկսվեց Վրաստանի ֆուտբոլի առաջնության երկրորդ լիգայի խաղերը: Հանդիպումը կայացավ «Վլադիմիր և Հայոս Ղարսլյանների» անվան մարզադաշտում՝ Դիդուբե 2014 (Թբիլիսի) և Փարվանա (Նինոծմինդա) թիմերի միջև: Խաղը ավարտվեց 3:2 հաշվով: Հաղթեց Դիդուբե 2014 թիմիը:

Բորիս Ղարսլյան