Մայիսի 14-ին Ախալքալաքում երիտասարդները տոնեցին Եվրոպայի օրը:

Այս տարի, Ախալքալաքի ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը և երիտասարդական նախաձեռնող խմբերը համատեղ որոշեցին յուրատեսակ այլ ոչ թե, ինչպես միշտ, նշել Եվրոպայի օրը Ախալքալաքում: Միջոցառումը նախատեսվում էր նշել կենտրոնական Խաս Բախչա զբոսայգում, բայց պլաններին խանգարեց անձրևային եղանակը, մեկ տեղատարափ անձրև էր, մեկ ամպամած, սակայն, ի վերջո արևն էլ դուրս եկավ: Առավոտյան հորդառատ անձրևի պատճառով, որոշվել էր տեղափոխել տոնակատարությունը Ախալքալաքի Մշակույթի տան շենք, որտեղ նման միջոցառումների համար պարզապես չկա համապատասխան տարածք: Սակայն, չնայած դրան, ելույթ ունեցավ սաքսոֆոնահար Տիգրան Մղդեսյանը, ինչպես նաև «Մուրջի» վրացական պարային համույթը:

Միջոցառմանը ներկա էին նաև հյուրեր Ախալցիխեից, “Ապագայի Սերունդ” երիտասարդական կազմակերպությունը ներկայացավ երաժշտական համարով և կատարեց ֆլեշ մոբ: Անկյունում տեղադրված էր լուսանկարչական ցուցահանդես, որտեղ ցուցադրվում էին լուսանկարներ, որոնք պատկերում են եվրոպական տարբեր երկրներ, իսկ մյուս անկյունում արդեն երիտասարդները թղթի վրա նկարել էին Եվրոպայի և Վրաստանի բարեկամության իրենց պատկերացումները:

Վերջում միջոցառման մասնակիցներն ու հյուրերը վառեցին և դեպի երկինք բաց թողեցին լույսեր, և կայացավ Եվրոպայի և Վրաստանի բարեկամության լավագույն նկարների պարգևատրումը: ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնի կողմից տարբեր նվերներով պարգևատրվեցին 4 նկարիչներ. Ադամյան Մարիամը, Մարգարյան Լուսինեն, Թումասյան Տաթևիկը և Երեմյան Գուրգենը:

Ինչպես նաև տոնակատարության շրջանակներում կայացավ «Ապագա սերունդ» կազմակերպության ներկայացուցիչների պրեզենտացիաները, ովքեր Ախալքալաքի երիտասարդներին ներկայացրեցին, թե ինչպես են նրանք ընկալում Եվրոպան: 3 լավագույն պրեզենտացիաները պարգևատրվեցին: Եվրոպայի օրվա միջոցառումը ավարտվեց հրավառությամբ:

evropchka

evropa1

evropa or 7

evropa2

evropa or8

evropayi or 1

evropa or 3

evropa or 4

evropa or 5

evropa or 6'

evropa or6

Քրիստինե Մարաբյան