Մայիսի 11-ից 13-ը Թբիլիսիի Կարվասլա Իվենթ Հոլ դահլիճում բաց է Chai Khana ինտերնետ լրատվամիջոցի հարթակի ֆոտոցուցահանդեսը «Բազմազան երկիր» անվանումով:

Իջնելով Կարվալսա Իվենթ Հոլի նկուղը ընկղմվում ես խոնավ, մութ միջավայրում: Տարբեր ազգությունների հանգիստ ժողովրդական երգերը պատմում են, ով և ինչ են պատկերված էկրաններին և կախված լուսանկարներում:

chaixana1

chaixana2

Chaixana3

Ցուցահանդեսը, որը բացվել է մայիսի 11-ին, փորձ է լույս սփռելու բազմաթիվ էթնիկ խմբերից ընդհամենը մի քանիսի վրա: Լուսանկարիչ Գիորգի Դունդուայի աշխատանքները պատկերում են Աջարիայի մահմեդականների կյանքը, իսկ Մարի Նիկուրաձեի աշխատանքը պատմում է Լամփրոբա տոնի, որը տոնում են Սվանեթիի լեռներում: Փիրուզա Խալափյանի լուսանկարները պատմում են Հայաստանի ազգային փոքրամասնություններից մեկի` եզդիների կյանքը, իսկ Նելի Շիշմանյանը պատմում է իր լուսանկարներով իրանցիների և մոլոկանների կյանքի մասին: Գյուլ Աբբասովը և Լալա Ալիևան Ադրբեջանից ներկայացնում են փոքրամասնություններ` թերեքեմեցիների և լեզգինների համայնքի մասին:

chaixana4

Chaixana5

chaixana6

chaixana7

Chaixana8

chaixana9

chaixana12

chaixana10

chaixana11

Քրիստինե Մարաբյան