Ապրիլի 24-ին, ժամը 10:00-ին Նինոծմինդայի «Սուրբ Սարգիս» եկեղեցում անցկացվեց պատարագ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: Պատարագից հետո Նինոծմինդայի շրջանի բնակիչները Մշակույթի կենտրոնի բակում անմեղ զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի մոտ ծաղիկներ դրեցին: Իսկ երեկոյան տեղի ունեցավ ջահերով երթը:
Նինոծմինդայի Մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ միջոցառում: Մշակույթի կենտրոնի, երաժշտական դպրոցի, մշակութային և կրթական “Ռաֆայել Ջավախ” կենտրոնի աշակերտները պատրաստել էին միջոցառում նվիրված Հայոց ցեղասպանության 102-ամյակին:
Ապրիլի 24-ի երեկոյան Նինոծմինդայում կայացավ ավանդական ջահերով երթը ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի:
Նինոծմինդացիները պահանջվում էին ճանաչել և դատապարտել Հայոց ցեղասպանությունը և վերականգնել պատմական արդարությունը:
Հայկական և վրացական դրոշներով, պաստառներով, ինչպես նաև Ցեղասպանությունը դատապարտող կարգախոսներով երիտասարդները «Սուրբ Սարգիս» եկեղեցուց շարժվեցին Մշակույթի կենտրոն, Հայոց ցեղասպանության հուշարձանի մոտ:
Բորիս Ղարսլյան