Ապրիլի 3-ին Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին Քութայիսում ծանոթացավ «Իմերի» կարի ֆաբրիկայի նոր արտադրությունը, որտեղ աշխատանքի կառնվեն մինչ 200 մարդ:

Գործարանը, որը ունի 90 տարվա պատմություն 315 000 եվրո գումարի ֆինանսական աջակցության օգնությամբ ընդլայնել է իր գործունեությունը: Օգնությունը ստացվել է «Արտադրիր Վրաստանում» պետական ծրագրի շրջանակներում:

Գործարանը, որտեղ աշխատում է 500 մարդ, հիմնականում արտադրում է հագուստ: Գիորգի Կվիրիկաշվիլին խոսեց տեղի արտադրության կարևորության և մասնագիտական հաստատությունների խթանման մասին և նշեց, որ պահանջարկ ունեցող մասնագիտությունների տիրապետումը համարվում է առաջնահերթային: Վարչապետը այցելեց նաև «Իմերի» խանութ: Հարկ է նշել, որ Վրաստանում գործում է երեք «Իմերի» խանութներ, որոնցից մեկը գտնվում է Թբիլիսիում: Հումքը գործարան մատակարարվում է օտարերկրյա պատվիրատուների կողմից:

Գործարանը համագործակցում է գերմանական «Lebek» ընկերության և իտալական «Egeria Limited» ընկերության հետ, ինչպես նաև վրացի դիզայներների հետ:

Լուսինե Աստոյան