Թիվ չորս դպրոցի շինարարական աշխատանքները, որոնք ըստ վերջին խոստման ավարտվելու էին մինչև մարտի վերջ, դեռևս շարունակվում են և պարզ չէ, թե դպրոցը երբ պատրաստ կլինի դասերի համար։

Չորրորդ հանրային դպրոցի շենքի շինարարական աշխատանքները այսօրվա դրությամբ հստակ որևէ փուլի վերագրել չենք կարող, քանի-որ տարբեր հարկերում տարբեր աշխատանքներ են իրականացվում։ Առաջին հարկում արդեն կատարվում է ներկման և առաստաղի տեղադրման աշխատանքներ։ Սպորտ դահլիճում, կարելի է ասել, հասել են վերջնական փուլի։

«Դպրոցի շինարարական աշխատանքների ավարտի համար հստակ ժամանակահատված չեմ կարող նշել, քանի-որ ընթացքում կարող են անկանխատեսելի հանգամանքներ առաջանալ։ Շինարարական աշխատանքներին ամենաշատը խանգարեց եղանակային ցուրտ պայմանները՝ անգամ ներսում հնարավոր չէր աշխատել։ Հիմա արդեն կատարում ենք ներկման աշխատանքները, սակայն, թե երբ կվերջացնենք ամբողջ աշխատանքները, չեմ կարող ասել։ Տեղյակ ենք, որ աշակերտները շատ են ցանկանում վերջին զանգը անցկացնել հարազատ դպրոցում, և մենք էլ մեզանից կախված ամեն ինչ կանենք, որ նրանց ցանկությունը իրականանա»,- մեզ հետ զրույցում ասաց շինարարական աշխատանքների պատասխանատու Գիզվա Բոկելիան։

dprocik

dprocik3

Դպրոցի աշակերտները անհամբեր են իրենց դպրոց վերադառնալուն և յուրաքանչյուր աշխատանքային փուլի առաջընթացից ուրախանում են, հուսալով վերջին զանգը դիմավորել հենց իրենց դպրոցում։

dprocik1

Ջուլիետա Տոնականյան