Մարտի 30-ին Ախալքալաքի Շրջանային վարչության շենքում կայացավ հանդիպում դպրոցների դիմորդների և Վրաստանի համալսարանների, ակադեմիաների ներկայացուցիչների և տեղի կրթական Ռեսուրս կենտրոնի տնօրենի հետ:
Հանդիպումը կազմակերպել էր Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական հավասարության պետնախարարի ապարատը: Սա արդեն երկրորդ նման հանդիպումն է:
«Քաղաքացիական հավասարության և ինտեգրման Պետական ռազմավարությունը և գործողությունների պլանը նախատեսում են որակյալ կրթության հասանելիությունը ազգային փոքրամասնությունների համար: Կարևոր գործոն է համարվում ապահովել տեղեկատվության մատչելիությունը: Այս ուղղությամբ, մենք իրագործում ենք նման տեղեկատվական հանդիպումներ էթնիկ փոքրամասնություններով բնակեցված տարածաշրջաններում: Իհարկե այդ տեղեկատվական հանդիպումները կշարունակվեն, և ռազմավարության պահանջների համաձայն նրանց իրականացման տարածքը կընդլայնվի: Մենք տեղեկատվություն ենք տրամադրում ազգային քննությունների սկզբունքների և գրանցման պայմանների մասին, բացի այդ տեղեկացնում ենք Ազգային պաշտպանության ակադեմիայի մասին, ինչպես նաև ակադեմիայի մասին որը գործում է Ներքին գործերի նախարարությանը կից», – բացատրեց քաղաքացիական ինտեգրման բաժնի ղեկավար Էլիսո Լոմիձեն:
Բուհերի ներկայացուցիչները բացատրեցին 1 + 4 կրթական ծրագրի համակարգի մասին, իսկ այնուհետև պատասխանեցին հարցերին յուրաքանչյուր հաստատությունը առանձին: Աշակերտները տալիս էին այնպիսի հարցեր, որը նրանց հետաքրքրում էր առավել շատ: Հարցերը վերաբերում էին այս ծրագրի միավորների համակարգին: Աշակերտներին հետաքրքրում էր դրամաշնորհների ստացման հարցը, որոնք ծածկելու են ուսման ծախսերը: Նրանք տեղեկացան, որ առաջին հարյուր դիմորդների համար, ովքեր կհավաքեն բարձր միավորներ, Վրաստանի ցանկացած ԲՈՒՀ-ում, որտեղ գործում է 1 + 4 ծրագիրը, սովորելը անվճար է:
Եվ կազմակերպիչները և ուսանողները խոսեցին աշակերտների տեղեկացման բացակայության կարևոր հարցի, գրանցման մեթոդի և փաստաթղթերի ցանկի մասին: Պետական լեզվի չիմացության պատճառով, աշակերտների մեծ մասը չգիտեն, թե ինչպես կարելի է օգտվել պաշտոնական և տեղեկատվական կայքերից, որի պատճառով, հայտերը նրանց փոխարեն լրացնում են մարդիկ, ովքեր տիրապետում են վրացերենին կամ դպրոցների ուսուցիչները:
Հաճախ, այդ պատճառով սխալներ են թողնվում, և դիմորդը ընդունվում է սխալ համալսարան, կամ նույնիսկ դիմորդը սխալ է հավաքում ընդունելության փաստաթղթերը: Այդպես էր անցյալ տարի, երկու ուսանող Ախալքալաքի շրջանից այս պատճառով չկարողացան ընդունվել ակադեմիա (զինվորական, ոստիկանական): Սակայն, ինչպես բացատրում են ներկայացուցիչները, թարգմանելու համար բոլոր տեղեկատվությունները հայերեն լեզվով չկա ֆինանսավորում: Ինչպես նաև այն փաստը, որ «Վրաստան» թերթը տարածում է անհրաժեշտ տեղեկատվությունը հայերեն լեզվով:
Քրիստինե Մարաբյան