Ինչպես տեղեկացանք Ախալքալաքի հրշեջ ծառայության կենտրոնից մարտի 30-ին՝ երեկոյան ժամը 20:00-ից 21:00-ի հատվածում հրդեհի երկու դեպք է գրանցվել:

Առաջին ահազանգը ստացել են Խոսպիո գյուղից, Վրացական գերեզմանի հարակից տարածքում բռնկված հրդեհի պատճառով, որը հանգեցնելուց անմիջապես հետո, ծառայողական մեքենան ուղորդվել է նախկին զինվորական ավան:

Երկու դեպքերում էլ հրդեհի պատճառը չորացած խոտերի այրումն է եղել, որը սկսել է տարածվել և հետագա վնասներից խուսափելու համար բնակիչները զանգահարել են հրշեջ ծառայություն:

Այս պահին բոլոր կրակները հանգցրած են և չկա ոչ մի վտանգ: