Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը Նինոծմինդայի շրջանի Ղուլալիս գյուղում անցնում է Հարություն Ղազարյանի տնից ընդամենը 32 մետր հեռավորության վրա, առաջացնելով բազմաթիվ անհարմարություններ տան բնակիչների համար, և տունը քանդվելու վտանգ է հանդիսանում:
Նինոծմինդայի շրջանի Ղուլալիս գյուղի բնակիչ Հարություն Ղազարյանի տունը գտնվում է գյուղի ծայրամասում: Երբ անցկացրեցին մանրախճի լցումը բարձրացավ երկաթգծի ճանապարհը, իսկ Հարություն Ղազարյանի տունը հայտնվեց երկաթգծից ցածր մակարդակի վրա, արդյունքում գյուղի ամբողջ ջուրը հավաքվում է նրա տան բակում:
«Ամռանը, երբ աշխատում է ծանր տեխնիկան, անհնար է նստել տանը, այդ աշխատանքների պատճառով տան պատերը ճաքեր են տվել, եթե այսպես շարունակվի, ապա տունը վթարային կդառնա», – ասում է Հարություն Ղազարյանը:
Տունը դարձել է խոնավ, պատերին կան բորբոսներ:
«Երկաթուղու շինարարության ընթացքում նախագծի մեջ ընկավ նաև մեր հողը, մեր հողը գնեցին, բայց տունը տուժել է շինարարության հետևանքով: Երբեմն մեզ հարցնում են, թե ինչու եք վաճառել հողը: Մենք չէինք կարող չվաճառել, ո՞վ էր մեզ հարցնողը»:
Հարություն Ղազարյանի մայրը` Սուսաննա Ղազարյանը, ում ուղեղի ուռուցքը վերջերս են վիրահատել:
«Հիմա ինձ պետք է հանգստություն և լռություն, բայց ինչպես կարող է լինել հանգստություն, երբ երկաթգիծը անցնում է մեր տան կողքով, գիշերը անհնար է քնել, երբ աշխատում են կամ անցնում է բեռնափոխադրումների գնացքը», – ասում է Սուսաննա Ղազարյանը:
Ըստ Հարություն Ղազարյանի 2010թ.-ին եկան և գնեցին հողը, որը ընկնում էր երկաթուղու ճանապարհի վրա, նա չի կարող ասել, թե ովքեր էին նրանք, սակայն նշում է՝ երբ ժամանեցին լուսանկարեցին տունը և խոստացան, որ տունը նույնպես կգնի պետությունը:
«Մենք ցանկանում ենք, որ պետությունը օգնի մեզ լուծել մեր խնդիրը, որպեսզի պետությունը գնի մեզ համար տուն Ղուլալիս գյուղում այլ վայրում, մերի փոխարեն: Սա մեր սեփական տունն է, այստեղ ենք մենք ապրում, 1994թ.-ից, և մենք մեղավոր չենք այն բանի համար, որ պետությունը որոշեց կառուցել երկաթուղին հենց այստեղ, մեր տան կողքին», – ասում է նա:
Ըստ նրա երկար ընդմիջումից հետո նրանք դիմել են նամակով Վրաստանի կառավարությանը և Պետգույքի կառավարման ազգային գործակալությանը: Նրանք ստացել են փաստաթուղթ Պետգույքի կառավարման ազգային գործակալությունից այն մասին, որ նամակը հասել է հասցեատիրոջը, սակայն ոչ մի քայլ այս խնդրի լուծման համար չի կայացվել:
Հնարավոր է արդյոք լուծել Ղուլալիս գյուղի բնակչի խնդիրները, ով է պատասխանատու այն բանի համար, որ այս մարդկանց տունը քանդվում է, մենք կփորձենք պարզել և տեղեկացնել մեր ընթերցողներին մոտ ապագայում:
Բորիս Ղարսլյան