Ախալքալաք մեկօրյա պաշտոնական այցի շրջանակներում Վրաստանում ԱՄՆ դեսպան Յան Կելլին հանդիպեց նաև Հայ Առաքելական Եկեղեցու հոգևորականների հետ:

Յան Կելլին այցելեց Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցի, մոմ վառեց և հոգևորականների հետ աղոթեց: Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ՝ Տեր Բաբգէն վրդ. Սալբիյանը ողջունեց դեսպանի այցը Եկեղեցի: Հայ հոգևորականները դեսպանին ներկայացրեցին եկեղեցու պատմությունն ու ներկան: Այնուհետև Կելլին հանդիպում ունեցավ հոգևորականների հետ փակ դռների հետևում:

hs d

Ամերիկայի դեսպանը փակ հանդիպում ունեցավ նաև Ախալքալաքի, Նինոծմինդայի և Ախալցխայի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Այս պահին Վրաստանում ԱՄՆ դեսպան Յան Կելլին բացառիկ հարցազրույց է տալիս թվով 3՝ Jnews.ge, Nor.ge և sknews.ge լրատվականներին:

Աղունիկ Այվազյան