Ժամանակակից գյուղական բնակիչները պետք է կարողանան օգտվել օգնությունից, որն առաջարկում է նրանց կառավարությունը: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին:

Վարչապետն այսօր, մարտի 16-ին ելույթ ունեցավ, որտեղ խոսեց 2017-2020 թվականների համար գյուղերի զարգացման ռազմավարության մասին:

Գիորգի Կվիրիկաշվիլին հայտարարել է, որ երկրի համար հիմնական արժեքը հանդիսանում է ժողովուրդը: Ըստ Վրաստանի վարչապետի, դա ևս մեկ գլուխ է Վրաստանի տարածաշրջանային զարգացման առումով:

«Սա նոր հնարավորություն է, որը ի հայտ եկավ փոքր բիզնեսմենների համար, ովքեր ապրում են Վրաստանի գյուղերում: Այդպես, նրանք կկարողանան կապեր հաստատել պոտենցիալ գործընկերների հետ Եվրոպայում: Բացի այդ, նրանք հնարավորություն կունենան մասնակցելու տարբեր ցուցահանդեսների, օգտագործելով այն հնարավորությունները, որն նրանց առաջարկում է առանց մուտքի արտոնագրերի ռեժիմը: Գյուղերի զարգացման ռազմավարության իրականացումը խթան կլինի գյուղական բիզնեսի զարգացման համար: Այսպիսով գյուղերում հասանելի կլինեն նոր տեխնոլոգիաներ, կբարելավվի ծառայությունների հասանելիությունը», – հայտարարել է Գիորգի Կվիրիկաշվիլին:

Վարչապետը նաև նշել է, որ այս պլանի օգնությամբ մենք կհասնենք առաջընթացի տարածաշրջանների խթանման հարցում, ստեղծելու նոր ժամանակակից գյուղ: Այս ամենի հետևանքով կբարելավվի տեղի բնակչության կյանքը:

Լուսինե Աստոյան