Վրաստանում մի քանի օր անընդմեջ վատ եղանակ է, տեղումներ ձյան տեսքով, ցածր ջերմաստիճան, երբեմն՝ բուք, իսկ ծովում փոթորիկ։ Վատ եղանակի պատճառով պետության ավտոճանապարհներին սահմանափակումներ են մտցվում։ Եվ այսպես․ սահմանափակումներ են գործում Կոդա-Պարծխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա, Ախալքալաք-Կարծախ, Ախալցիխե-Նինոծմինդա ճանապարհներին կցորդիչներով և կիսակցորդներով տրանսպորտային միջոցների տեղաշաժի համար։
Կոդա-Պարծխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ներքին նշանակության ավտոճանապարհի 94-ից 110 կմ (Փարվանայի լեռնանցք) հատվածում բարդ օդերևութաբանական պայմանների պատճառով (ձյուն, բուք և սահմանափակ տեսանելիություն) կցորդով և կիսակցորդներով տրանսպորտային միջոցների տեղաշարժը ժամանակավորապես սահմանափակ է, մնացած բոլոր տրանսպորտային միջոցների տեղաշարժը ազատ է:
Բարդ օդերևութաբանական պայմանների պատճառով (ձյուն, բուք և սահմանափակ տեսանելիություն) Ախալքալաք-Կարծախ և Ախալցիխե-Նինոծմինդա միջազգային նշանակության ավտոճանապարհին ժամանակավորապես արգելվում է կցորդով և կիսակցորդով տրանսպորտային միջոցների տեղաշարժը, իսկ մնացած տրանսպորտային միջոցների տեղաշարժն ազատ է։
Ձյան և մերկասառույցի պատճառով միջազգային նշանակության Խաշուրի-Ախալցիխե-Վալե ավտոճանապարհին կցորդիչով և կիսակցորդով տրանսպորտային միջոցների տեղաշարժը ժամանակավորապես սահմանափակ է, իսկ այլ տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժն ազատ է։