նորություններ 16 Փետրվարի, 2025 • Բաթումիում «Երազանքի քաղաք»-ի տարածքում երկու երեխա է մահացել

Բաթումիի ծայրամասում գտնվող շինհրապարակում, որը հայտնի է որպես «Երազանքի քաղաք», երկու անչափահաս երեխա է մահացել։ Երեխաները 4 և 5 տարեկան են եղել:

«Երկու անչափահաս ընկել է ջրով լցված հորը: Ցավոք, նրանց փրկել չի հաջողվել»,- ասվում է Բաթումիի քաղաքապետարանի հաղորդագրությունում։

Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածով, որը վերաբերում է անզգուշությամբ մարդու կյանքը խլելուն։

Անչափահասների որոնողական աշխատանքները տևել են մի քանի ժամ։ Նրանք անհետացել են տան մոտ խաղալիս։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝