Հունվարի 20-ին տեղի ունեցավ Դոնալդ Թրամփի երդմնակալությունը, նա դարձավ Միացյալ Նահանգների 47-րդ նախագահը։ Դոնալդ Թրամփը նախագահության առաջին իսկ օրը ձեռնարկեց միջազգային և ներպետական նշանակության լուրջ քայլեր։
Դոնալդ Թրամփի ստորագրած գործադիր հրամանի տեքստում նշվում են կազմակերպությունից ԱՄՆ-ի դուրս գալու պատճառները, այդ թվում՝ COVID-19 համավարակի սխալ կառավարումը, անհրաժեշտ բարեփոխումները չկատարելը և ԱՀԿ անդամ երկրների անհիմն քաղաքական ազդեցությունից անկախություն չցուցաբերելը։
Գործադիր հրամանում նաև ասվում է, որ ԱՀԿ-ն շարունակում է պահանջել ԱՄՆ-ից չարդարացված բարձր վճարումներ:
Դոնալդ Թրամփը համաներում է շնորհել 1500 մարդու, ովքեր դատապարտվել և մեղադրվել են 2021 թվականի հունվարի 6-ին Կապիտոլիումի շենքը գրոհելու համար, հայտնում է CNN-ը։
«Սրանք պատանդներ են։ Համաներում մոտավորապես 1500 հոգու համար՝ ամբողջական համաներում։ Մենք անկեղծորեն հույս ունենք, որ նրանք այսօր երեկոյան դուրս կգան»,- հայտարարել է Թրամփը։
Թրամփը ամբողջական համաներում է շնորհել հարյուրավոր մարդկանց, ովքեր արդեն դատապարտված են եղել այնպիսի լուրջ հանցագործությունների համար, ինչպիսիք են ոստիկանների վրա հարձակումը և գույքի ոչնչացումը, հաղորդում է CNN-ը։
Թրամփի կողմից ստորագրված այլ գործողությունները ներառում են ներգաղթի ավելի կոշտ քաղաքականություն, ներառյալ ԱՄՆ հարավային սահմանին արտակարգ դրություն հայտարարելը, Փարիզի կլիմայական համաձայնագրից դուրս գալը, դաշնային աշխատողներին աշխատանքին պարտադիր ներկա լինելու պարտավորությունը և այլ միջոցներ: