
Այսօր՝ հունվարի 21-ին, Եվրախորհրդարանը կքննարկի Վրաստանի հարցը։ ԵԽ-ի օրակարգում կլինեն «Քաղաքական զարգացումները և շարունակվող ռեպրեսիաները» Վրաստանում և Բելառուսում:
Այս մասին հայտնել է Եվրախորհրդարանի մամուլի ծառայությունը։
Քննարկումը նախատեսված է Թբիլիսիի ժամանակով ժամը 16:00-ին:
Նշվում է, որ բացի այդ, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանում զեկույց կներկայացվի Վրաստանի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ։