ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն անցկացրած առաջին օրը մի քանի տասնյակ հրամանագրեր է ստորագել։

Սպիտակ տանը լրագրողների ներկայությամբ փաստաթղթերի ստորագրումը վերածվել է ինքնաբուխ ասուլիսի. նախագահը ստորագրել է հրամանագրեր և միաժամանակ պատասխանել մամուլի ներկայացուցիչների հարցերին։ Թրամփը նաև նշել է, որ իր նախորդ Ջո Բայդենը երբեք նման բան չի արել։

Հիշեցնենք, որ նախագահ Դոնալդ Թրամփը իր երդմնակալության խոսքում, հունվարի 20-ը անվանել է «ազատագրման օր»։

«Իմ հույսն այն է, որ մեր վերջին նախագահական ընտրությունները կհիշվեն որպես մեր երկրի պատմության ամենամեծ և ամենակարևոր ընտրություններ»,- ասել է նա։

Թրամփը շնորհակալություն է հայտնել սևամորթ և իսպանախոս ընտրողներին «սիրո և վստահության հսկայական դրսևորման համար, որը նրանք ցույց եք տվել ինձ ձեր քվեարկությամբ»։

«Մենք նոր ռեկորդներ ենք սահմանել, և ես դա չեմ մոռանա։ Ես լսել եմ ձեր ձայները քարոզարշավի ժամանակ և ակնկալում եմ աշխատել ձեզ հետ առաջիկա տարիներին»,– ասել է նա։

Նա նաև «ոսկե դար» է խոստացել ԱՄՆ–ին։