Վրաստանի նախագահ Միխեիլ Կղավելաշվիլին ներում է շնորհել 613 դատապարտյալի։

Այս մասին տեղեկությունը հրապարակվել է Կղավելաշվիլիի ֆեյսբուքյան էջում։

«Վրաստանի նախագահի կողմից Սահմանադրությամբ իրեն վերապահված բացառիկ լիազորությունների օգտագործումը հիմնված է մարդասիրության և պետական ​​շահի սկզբունքի վրա։

«Առանձնահատուկ մարդասիրական վերաբերմունքով ներված անձանց հնարավորություն է տրվել վերադառնալ իրենց ընտանիքներ և կրկին դառնալ հասարակության լիիրավ անդամ»,- ասված է նախագահի հայտարարության մեջ, որը հրապարակվել է սոցիալական ցանցերում։