
2025 թվականի հունվարի 1-ից հունվարի 16-ը Ախալքալաքի ռեֆերալ հիվանդանոցում ծնվել է 10 երեխա։
Նոր տարին Ախալքալաքում սկսվեց տղա երեխայի ծնունդով։ Նա ծնվել էր Ճակատագրի օրը (Բեդոբա)՝ հունվարի 2-ին: Ընդհանուր առմամբ այս ընթացքում Ախալքալաքում ծնվել է 6 տղա և 4 աղջիկ։
Նշենք, որ 2024 թվականի հունվարի 1-ից հունվարի 9-ն ընկած ժամանակահատվածում ծնվել է 9 երեխա։ Անցյալ տարի՝ տարվա առաջին օրը, Ախալքալաքում աղջիկ է ծնվել:
Ախալքալաքում, ինչպես ամբողջ Վրաստանում, վերջին տարիներին նկատվում է ծնելիության նվազման միտում։