Ախալքալաքի շրջանի գյուղերի դպրոցներն ունեն տարբեր առարկաների մասնագետների կարիք։

teacherjobs.ge կայքում տեղադրված են հետևյալ հայտարարությունները՝

Կորխ գյուղում պահանջվում է  IX դասարանի էթնիկ փոքրամասնությունների լեզվի (հայերեն) ուսուցիչ, դիմումները ընդունելու վերջնաժամկետը հունվարի 14-ն է։

Էխտիլա գյուղում պահանջվում է XI դասարանի էթնիկ փոքրամասնությունների լեզվի (հայերեն) և աշխարհագրության ուսուցիչ, դիմումներն ընդունելու վերջնաժամկետը հունվարի 14-ն է։

Բալխո գյուղում պահանջվում է VIII, IX դասարանի ֆիզիկայի ուսուցիչ, դիմումներն ընդունելու վերջնաժամկետը հունվարի 13-ն է։

Կաջո գյուղում պահանջվում է X, IX  դասարանի պատմության ուսուցիչ, դիմումներն ընդունելու վերջնաժամկետը հունվարի 14-ն է։

Ազավրեթ գյուղում պահանջվում է XII դասարանի մաթեմատիկայի և XI աշխարհագրության ուսուցիչ, դիմումներն ընդունելու վերջնաժամկետը հունվարի 12-ն է։

Զակ գյուղում պահանջվում է VII, VIII, IX, X դասարանների ֆիզիկայի, IX, XII դասարանների մաթեմատիկայի  և  VIII, IX, X, XII դասարանների քիմիայի ուսուցիչ, դիմումներն ընդունելու վերջնաժամկետը հունվարի 12-ն է։

Փոքր Սամսար գյուղում պահանջվում է  IV դասարանի էթնիկ փոքրամասնությունների լեզվի (հայերեն) ուսուցիչ, դիմումներն ընդունելու վերջնաժամկետը հունվարի 14-ն է։

Մարտունի գյուղում պահանջվում է VI դասարանի էթնիկ փոքրամասնությունների լեզվի (հայերեն), մաթեմատիկայի և կերպարվեստի և կիրառական արվեստի ուսուցիչ, դիմումներն ընդունելու վերջնաժամկետը հունվարի 12-ն է։

Ալաստան գյուղում պահանջվում է V դասարանի  Մեր Վրաստանը և VII դասարանի պատմության ուսուցիչ, դիմումներն ընդունելու վերջնաժամկետը հունվարի 12-ն է։

Բեժանո գյուղում պահանջվում է VIII դասարանի  քաղաքացիական կրթության և III, IV  դասարանների՝ ես և հասարակության  ուսուցիչ, դիմումներն ընդունելու վերջնաժամկետը հունվարի 11-ն է։

Սուլդա գյուղում պահանջվում է VII, VIII, IX, X, XI դասարանների ֆիզիկայի ուսուցիչ, դիմումներն ընդունելու վերջնաժամկետը հունվարի 17-ն։

Արագվա գյուղում պահանջվում է II, IV, VI դասարանների տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների  ուսուցիչ, դիմումներն ընդունելու վերջնաժամկետը հունվարի 12-ն է։

Վերոնշյալ հայտարարություններին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ teacherjobs.ge կայքում։