«Գարնանային աշխատանքներ» պետծրագիրը, որի շրջանակներում հողագործները ստանում էին հողատարածքների մշակման և պարարտանյութերի ձեռքբերման քարտեր, ձգվեց չորս տարի, իսկ 2017 թ.-ին այն չշարունակվեց պետբյուջեի տնտեսման հաշվին:
«Գարնանային աշխատանքներ» ծրագիրը իրականացվել է 2013-ից մինչ 2016 թ.-ը ներառյալ: Ըստ բնապահպանական և գյուղատնտեսական հարցերով բաժնի ղեկավար Ռամազ Խուցիշվիլիի, ծրագիրը բավականին արդյունավետ էր:
«Դա երեք տարվա ծրագիր էր, բայց հետո երկարաձգվեց ևս 1 տարով: Բայց կլինեն այլ ծրագրեր կոոպերատիվների համար », – ասում է Ռամազ Խուցիշվիլին:
Ծրագրի առաջին տարվա ընթացքում քարտերը հանձնվեցին բոլոր հողագործներին: Երկրորդ տարում ծրագրի շահառուների ցանկից հանում էին նրանց, ովքեր ունեին 1 հա 25 ար -ից ավելի հողատարածք: Ծրագրի ագրոքարտի ցուցակում լինելու համար անհրաժեշտ էր ներկայացնել սեփականաշնորհման փաստաթուղթ: Հենց դա էլ նպաստեց այն բանին, որ շատերը հետաքրքրվեցին և սկսեցին սեփականաշնորհել իրենց հողերը:
Ըստ Ռամազ Խուցիշվիլիի, ամեն տարի մոտ 200 մարդ գրանցում են իրենց հողերը, սակայն դեռ ամբողջ շրջանում սեփականաշնորհված են ամբողջ գյուղատնտեսական հողերի ընդհամենը 20%-ը:
2015 թ.-ին «Գարնանային աշխատանքներ» ծրագրի շրջանակներում 13189 մարդ ստացել են գյուղատնտեսական հավաստագրեր, 2016 թ-ին` 13 414 մարդ:
Շուշան Շիրինյան