
Արդեն մի քանի օր է Ախալքալաքում ձյուն է տեղում, երեկվանից՝ դեկտեմբերի 18-ից, ուժեղ քամու և ձնաբքի պատճառով փակ են գյուղեր տանող ճանապարհները:
Ախալքալաքի քաղաքապետարանից ստացված տեղեկատվության համաձայն՝ մաքրման տեխնիկան աշխատել է ամբողջ գիշեր և այժմ աշխատում է տարբեր ուղղություններով, սակայն մաքրման աշխատանքներից հետո ճանապարհներին կրկին ձյուն է կուտակվում։
Այս պահին բաց են մնում միայն Կարծախ, Արագվա և Դիլիսկա գյուղերի ճանապարհները։ Մնացած ճանապարհները կամ փակ են, կամ դժվարանցանելի։