Երևանում հասարակական տրանսպորտի բնականոն աշխատանքը վերականգնվել է. շարժակազմները դուրս են եկել երթուղիներ։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Հիշեցնենք, որ երեկ՝ դեկտեմբերի 3-ի առավոտյան «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի մեծ թվով վարորդներ հրաժարվել են դուրս գալ երթուղիներ։ Նրանք բողոքում էին իրենց աշխատանքային պայմաններից և աշխատավարձից:
Քաղաքապետարանն արձագանքել է, որ վարորդների պահանջներն անտրամաբանական են և նրանք խոսում են շանտաժի լեզվով: Դրանից հետո 18 վարորդներն ազատվել են աշխատանքից: Քաղաքապետարանն իր հայտարարության մեջ նշել էր, որ վարորդների գործողություններին գնահատական է տրվելու աշխատանքային օրենսդրության շրջանակներում։